Ադրբեջանցիները շփոթված են․ Տեսեք ինչ են ստեղծել հայերը, որով շատ հեռվից կարող են կուրացնել հակառակորդին…

Ադրբեջանցիները շփոթված են․ Տեսեք ինչ են ստեղծել հայերը, որով շատ հեռվից կարող են կուրացնել հակառակորդին…

Վերջերս հայտարարվեց լազերային կուրացնող սարքի ստեղծման մասին: Ի՞նչ է այդ սարքը ներկայացնում: -Լազերային կուրացման սարքը նախագծվել եւ ստեղծվել է Հայաստանի ռազմարդյունաբերության համալիրի հետ համագործակցող կազմակերպություններից մեկի կողմից:


Այն նախատեսված է ռազմական նշանակության օպտիկական սարքեր հայտնաբերելու համար, որոնք տեղակայված են, տեղադրված են եւ օգտագործվում են հակընդդեմ:

Դա կարող է լինել ռազմական նշանակության հեռադիտակ, օպտիկական հետախուզության ցանկացած սարքավորում, ինչպես նաեւ օպտիկա-էլեկտրոնային հետախուզության, այսինքն՝ ջերմատեսիլ սարքեր, տարբեր էլեկտրոնային տեսախցիկներ, գիշերային կամ սակավ տեսանելիության պայմանների խցիկների աշխատանք: Եվ վերջապես, ամենակարեւորը՝ դիպուկահարների տեղի բացահայտման գործառույթն է:

Սարքի առավելությունն այն է, որ մինչեւ դիպուկահարի աշխատելը, նախքան կրակոց արձակելը, սարքը թույլ է տալիս նրան հայտնաբերել, որքան էլ որ դիպուկահարը քողարկված լինի: Ինչքան էլ նա թաքնվի, օպտիկան չի փակում, քանի որ օպտիկան պիտի բաց տեսադաշտ ունենա, որ թիրախ որոնի:

Այդ օպտիկայից անդրադարձվող ճառագայթները որսալով՝ մեր սարքը հայտնաբերում ու բացահայտում է դիպուկահարի գտնվելու վայրը: Ինչպես նաեւ հզոր լազերային ճառագայթի օգնությամբ շարքից հանում է տվյալ օպտիկական սարքը: Սարքի ամբողջ կոմպլեկտացիան՝ հարակից սարքավորումներով, երկու հոգի կարող են տեղափոխել: Այն շատ հեշտ է քողարկել, քանի որ սարքը ինքնին փոքր է:

-Ինչպե՞ս է աշխատում լազերային կուրացնող սարքը: Մեր սարքի ճառագայթի հզորությունը բավարար է, որպեսզի ամբողջովին այրի նշանոցի մեջ եղած այն դետալները, որոնց օգնությամբ դիպուկահարը կարգավորում է կրակոցը:

Օպտիկան ոչնչացնելու ժամանակ լազերային ճառագայթը կարող է հարվածել նաեւ հակառակորդի աչքին՝ ընդհուպ մինչեւ տեսողության ամբողջական կորուստ պատճառել: Բայց ամենակարեւորը, որ սարքը դիպուկահարին բացահայտում է մինչեւ նրա աշխատանքը:

Դիպուկահարների դեմ պայքարի շատ սարքավորումներ կան աշխարհում, որոնք բացահայտում են դիպուկահարին նրա կատարած գործողությունից հետո: Այսինքն՝ կրակոցի ձայնը տարբեր սարքավորումների միջոցով ուղորոշումների ենթարկելով տարբեր տեղերից, այդ ուղղությունների հատման կետում ստանում են կրակոցն արձակելու վայրը:

 

 

Եթե հակառակորդը բացահայտի մեր սարքը, որը տեղադրված է առաջնագծում ու կատարում է իր մարտական խնդիրը, ապա կրակային խոցման դեպքում սարքը օգտագործող անձնակազմին, օպերատորին չի վնասի, որովհետեւ նա իր ամբողջ հասակով խրամատի ներսում է գտնվում, իսկ սարքը իր միջոցներով դուրս է նայում: Եթե խփեն՝ խփելու են սարքին, իսկ օպերատորը չի վնասվի: –Ինչպե՞ս է սարքը ոչնչացնում հակառակորդի էլեկտրոնային տեսախցիկներն ու ջերմազգայուն սարքերը:

Ցանկացած տեսախցիկ, ջերմատեսիլ սարք իր օպտիկական լինզաների հետեւում ունի հատուկ մատրիցա, որից գալիս է անդրադարձում: Դա բավական է այդ սարքերը հայտնաբերելու համար: Մեր սարքը այդ մատրիցան ամբողջությամբ այրում է, ու այն վերականգնել հնարավոր չէ»:

 

Закрыть меню