Ալեքսանդր Լապշինը «նվեր» ունի Ադրբեջանին

Ալեքսանդր Լապշինը «նվեր» ունի Ադրբեջանին

Arenanews.am-ը գրում է․

Բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել,

թե ինչ «նվեր» են նախապատրաստում Ադրբեջանի համար…

«Ամերիկյան դատարանը պարտադրեց Հյուսիսային Կորեային սպանված հրեա ուսանողի ընտանիքին փոխհատուցել 501 մլն դոլար…

Հրեա ուսանողը մահացել էր հյուսիսկորեական բանտից ազատ արձակվելուց հետո…

Հյուսիսային Կորեան պատասխանատվություն է կրել պատանդ վերցնելու, բռնության ենթարկելու, տանջելու և առանց դատավարության Օտտո Ուորմբիրի սպանության համար…

2016թ. Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը Օտտոյին դատապարտել էր 15 տարվա ազատազրկման նրա համար,

որ նա` որպես հուշանվեր, Փհենյանի սահման է անցկացրել քարոզչական պաստառ…

Մեկ տարուց ավելի Օտտոյից տեղեկություն չի եղել…

Այս տարվա հունիսին` 15 ամսվա ազատազրկումից հետո, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը կոմայի մեջ գտնվող ուսանողին արտահանձնել է ԱՄՆ-ին…

Մեկ շաբաթ անց, գիտակցության չգալով, Ուորմբիրը մահանում է…

Հենց այսպիսի «նվեր ենք» մենք պատրաստում Ադրբեջանի կառավարության համար, որի գործակալները փորձում էին ինձ սպանել Բաքվի բանտում…

ՄԻԵԴ-ում կլինի նրանց ուղղված առաջին հարվածը, բայց մեծ մասամբ քաղաքական բնույթի կլինի, իսկ Նահանգներում` այլ…

Նրանք կարող են չկատարել ամերիկյան դատարանի որոշումը,

բայց ԱՄՆ-ի իշխանությունը կարող է ԱՄՆ-ում գտնվող ադրբեջանական բաժնետոմսերը կալանքի տալ վերցնել…

Ահա այսպիսի բաներ: Ամենաթողությունը մեր օրերում խիստ պատժվում է»,- գրել է Լապշինը…

Закрыть меню