«Ամուսնության մասին դեռ չենք շտապում մտածել»․ «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթող 21-ամյա Վլադիմիր Արզումանյանը՝ նշանադրության ու «Եվրատեսիլ»-ին կրկին մասնակցելու ցանկության մասին

«Ամուսնության մասին դեռ չենք շտապում մտածել»․ «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթող 21-ամյա Վլադիմիր Արզումանյանը՝ նշանադրության ու «Եվրատեսիլ»-ին կրկին մասնակցելու ցանկության մասին

Tert.am-ը գրել է. «Մանկական Եվրատեսիլ 2010» երգի միջազգային մրցույթում հաղթած ու «Եվրատեսիլ»-ը Հայաստան բերած առայժմ մեր միակ պատվիրակը՝ Վլադիմիր Արզումանյանը, նշանադրվել է։ Կատարողի ընտրյալի անունը Աննա է և նրանք՝ երեք տարի հանդիպելուց հետո նշանադրվել են։

Tert.am Life-ը Վլադիմիրի հետ զրուցել է ինչպես անձնականի, այնպես էլ ստեղծագործական ոլորտում սպասվող նորությունների մասին։

Երիտասարդ զույգի նշանադրությունը տեղի է ունեցել Շուշիում հուլիսի 30-ին, ինչ վերաբերում է հաջորդ քայլին՝ ամուսնությանն ու հարսանիքին Վլադիմիրն ասաց․ «Ամուսնության հարցում դեռ չենք շտապում՝ ամեն ինչ առջևում է»։

Անձնական և ստեղծագործական նորություններն այս անգամ կատարողը համատեղել է՝ շուտով թողարկելու է նոր ստեղծագործություն՝ նվիրված Աննային։

«Առաջիկա նորությունս այն է, որ ներկայացնելու եմ նոր երգև այդ երգի տեսահոլորվակը։ Ստեղծագործության վերնագիրը՝ «Իմս» է, որը Աննային է նվիրված։ Սակայն մոտ ապագայում այլ նորություններ ևս կունենամ»։

Վլադիմիրի խոսքով սիրելին ևս լավ է երգում, այնպես որ Աննայի հետ զուգերգով հանդես գալու ծրագիրն իրատեսական է։

 

Վլադիմիրի անունը, չնայած 9 տարի անց, շարունակում են կապել «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի և այնտեղի հաղթանակի հետ։ Եթե այն ժամանակ 12-ամյա Վլադիմիր հաջողվեց գրավել եվրոպացիների սիրտը, ապա գուցե նույնը հաջողվի նաև մեծահասակների «Եվրատեսիլ»-ում։

«Ցանկություն իհարկե կա և, չեմ թաքցնի, մտածում եմ այդ ուղղությամբ։ Տեսնենք, թե մոտ ապագայում ինչ կստացվի»,- նշեց երգիչը։

Закрыть меню