Այո, նշանակվել եմ. Դավիթ Հարությունյան

Այո, նշանակվել եմ. Դավիթ Հարությունյան

Armdaily.am-ը գրում է․

Armdaily.am-ի տեղեկություններով նախկին Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նոր աշխատանք ունի․․․

Վերջինս նշանակվել է «Լույս» հիմնադրամի տնօրեն․․․

Մեզ հետ զրույցում Հարությունյանը հաստատեց տեղեկությունները և ասաց,

որ ամիս ու կես է ինչ աշխատում է այդ պաշտոնում․․․

Նշենք, որ 2018 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀԿ անդամ Վիգեն Սարգսյանն էր նշանակվել «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն,

ով այժմ բռնել է արտագաղթի ճանապարհը՝ ուսումնական պատճառներով․․․

Սարգսյանը «Լույս» հիմնադրամի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ նշել էր,

որ որոշել է հունիսից սկսած մեկ տարի ուսումասիրել բիզնես կառավարում՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում․․․

Закрыть меню