Այսօր եթեր եմ մտել մի կարեւոր հայտարարություն անելու համար. Նիկոլ Փաշինյան

Այսօր եթեր եմ մտել մի կարեւոր հայտարարություն անելու համար. Նիկոլ Փաշինյան

Այսօր եթեր եմ մտել մի կարեւոր հայտարարություն անելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վաղուց արդեն պլանավորում ենք, որ պետք է անպայման հանդիպում ունենամ ամենահայահոծ քաղաքներից մեկում՝ Լոս Անջելեսում։ Մեր բազմաթիվ հայրենակիցներ ակնկալում են, որ պետք է այցելեմ Լոս Անջելես։ Նախորդ տարի, երբ Նյու Յորքում էի, չկարողացա այցելել գրաֆիկի եւ ինչ-ինչ հանգամանքների պատճառով։

Եվ ահա այս տարի մեր սպասված հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, ժամը 16.00-ին, Լոս Անջելեսի Գրանդ Փարկում։ Հրավիրում եմ Լոս Անջելեսի եւ հարակից քաղաքացիների մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր տրամադրվածություն եւ ժամանակ կունենան, հետաքրքրված կլինեն այդ հանդիպումով»,–նշեց նա։

Վարչապետը հույս հայտնեց, որ կքննարկվի այն օրակարգը, որ քննարկվեց Ստեփանակերտում.

«Մենք հույս ունեմ, որ կքննարկենք այն օրակարգը, որի մասին խոսել ենք Ստեփանակերտի հավաքի ժամանակ, հույս ունեմ՝ այս օրը լավ ու ջերմ, հզոր հայկական հավաք կազմակերպել Լոս Անջելեում, որը ոմանք արդարացիորեն անվանում են Սփյուռքի մայրաքաղաք։

Ուզում եմ մեկ անգամ եւս շեշտել, որ Լոս Անջելեսը ոչ բռնի, թավշյա հեղափոխության աջակցության ամենակարեւոր կենտրոններից մեկն էր։

Շատ բարձր եմ գնահատում Լոս Անջելեսի մեր հայրենակիցների ցուցաբերած աջակցությունը։ Կարծում եմ շատ կարեւոր եւ գոնե ինձ համար սպասված հանդիպում է եւ հույս ունեմ, որ Լոս անջելեսի եւ հարակից քաղաքների մեր հայրենակիցների համար եւս սպասված հանդիպում է»։

Закрыть меню