Անահիտ Սիմոնյանի ոճային կերպարները՝ ընտանեկան հանգստից

Անահիտ Սիմոնյանի ոճային կերպարները՝ ընտանեկան հանգստից

Tert.am-ը գրել է.

Անահիտ Սիմոնյանն ամուսնու՝ Հայկոյի և որդու՝ Արմանի հետ այս օրերին հանգիստն է վայելում Մոնտենեգրոյում։

Երգչուհին ամառային հանգստից պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում Ինստագրամի իր միկրոբլոգում։

Վերջին տարիներին ավալի հաճախ, որպես դիզայներ ներկայացող Անահիտն, ավելի վաղ Tert.am Life-ի հետ զրույցում նշել էր․

«Որպես երգչուհի`բավականին ժամանակ չեմ ներկայացել նորությամբ, պատճառն իմ բիզնեսն է, ամիսներ առաջ ԱՄՆ-ում խանութ բացեցի։

Հայաստանում էլ Երևանի հետ կապված ծրագրեր ենք իրականացնում։ Զբաղվածությունս իսկապես շատ է, երգարվեստին ժամանակ տրամադրել չեմ կարողանում։ Ամեն դեպքում, մոտ ապագայում այլ նոր երգեր էլ կլինեն։

Այնպես չէ, որ բոլորովին անտեսել եմ երգարվեստը։ Ստեղծագործություններ կան, որոնք գրված են ինձ համար, բայց դեռ աշխատանքային փուլում են»:

Закрыть меню