Անդրեի սկանդալային հայտարարությունը․ «Այսօր որդիս 21 տարեկան կարող էր լինել․․․ բայց ես կորցրի նրան»

Անդրեի սկանդալային հայտարարությունը․ «Այսօր որդիս 21 տարեկան կարող էր լինել․․․ բայց ես կորցրի նրան»

Նա միշտ երգում է գեղեցիկ սիրո մասին, բայց ասում՝ եղել է շրջան, որ ինքը դադարել էր հավատալ անկեղծ սիրուն: Նա միշտ փորձել է անձնականը գաղտնի պահել մամուլից, բայց նրա որոշ սիրավեպեր հայտնի են դարձել հանրությանն ու լայնորեն քննարկվել․․․

20 տարի բեմում, 20 տարի մամուլի ուշադրության կենտրոնում. թվում է՝ հայ հանդիսատեսն ու երկրպագուներն արդեն ամեն ինչ հասցրել են իմանալ Անդրեի մասին, բայց արի ու տես՝ նա անակնկալներով լի է…

Տեւական ժամանակ ԱՄՆ-ում գտնվող երգիչն օրերս Երեւանում էր: NEWS.am STYLE-ը հանդիպեց Անդրեին ֆոտոշարք իրականացնելու նպատակով, իսկ մեր հարցազրույցն այնքան ջերմ ու անկեղծ ստացվեց, որ երգիչն առաջին անգամ հանդես եկավ մի շարք բացահայտումներով…

Շատերը քեզ համարում են սրտակեր, բայց փաստորեն քո սիրտն էլ են կոտրել, եւ ինչպես ինքդ նշեցիր՝ քո կյանքում եղել են եւ հիասթափություններ, եւ դավաճանություններ… Այդ ամենը ստիպե՞լ է, որ երբեւիցե չարանաս…

Այո, իմ սիրտն էլ են շատ կոտրել, բայց ավելի ճիշտ կլինի ասել՝ այն ոչ թե կոտրված է եղել, այլ հիասթափված: Եղել է շրջան, որ դադարել էի հավատալ անկեղծ սիրուն: Թեեւ շատ գեղեցիկ երգեր էի երգում սիրո մասին, բայց ինքս չէի հավատում սիրուն…

Բայց, իհարկե, եթե մի բան մեկ անգամ չի ստացվում, չի նշանակում, որ պետք է դադարել հավատալուց…

Այսօր, կարծես, թե հատկապես անձնական կյանքում բոլորն ավելի էգոիստ են դարձել, ավելի շատ իրենք իրենց մասին են մտածում: Ես կարծում եմ՝ եթե անձնական կյանքի մասին է խոսքը, 1+1 հավասար է, ոչ թե 2-ի, այլ 1+1=1, որովհետեւ երկու հոգի պետք է մեկ դառնան՝ մի ամբողջություն, ոչ թե ամեն մեկը փորձի իր սկզբունքներն առաջ տանել: Զիջումներն այսօր մոռացվել են…

Հիասթափություններ շատ են եղել, բայց երբեւիցե չեմ չարացել: Չեմ հիշում նման դեպք, որ ես իմ չստացված անձնական պատմության ավարտին տրագեդիա սարքեի մեկի համար, բայց եղել է դրա հակառակը, երբ նա, ով տվյալ շրջանում կողքիս է եղել, փորձել է կյանքս թունավորել: Ժամանակի հարց էր, ես անգամ պատասխան չէի տալիս, եւ այդ ամեն ինչն անցնում ու մոռացվում էր ուղղակի…

Առհասարակ, եթե ես մի բանից հիասթափվում եմ, եթե մի բան կոտրվում է իմ կյանքում, ուրեմն վերջացած է ամեն բան: Սերը նման է շատ փխրուն մի երեւույթի, որը երբ ճաք է տալիս ու փորձում ես վերանորոգել, միեւնույն է՝ այդ ճաքը միշտ մնում է: Ըստ իս`հենց սկզբից երկու կողմն էլ պետք է ջրեն այդ զգացմունքը, պետք է ջանք թափվի…

Չգիտեմ՝ երեւի շատ եմ արդեն փիլիսոփայում, բայց երբ 16 տարեկանում սիրահարված էի, ես պատրաստ էի ամուսնության, ուղղակի տարիքից ելնելով՝ շատ խոչընդոտներ եղան… Բայց կյանքում ունեցել եմ նման սեր, որը բոլոր սերերից ամենամեծն է եղել…

Ձայնիդ մեջ զղջում զգացի: Այսօր ափսոսո՞ւմ ես, որ. ամեն դեպքում, անկախ տարիքիցչես կայացրել կյանքիդ այդ կարեւոր որոշումը:

Զղջում եմ միայն նրա համար, որ ես այսօր կարող էի ունենալ 21 տարեկան որդի…. բայց փաստը մնում է փաստ, որ ես կորցրի նրան… Միայն դա է, որ ինքս ինձ չեմ ներում: Այդ կորուստն ինձ համար ծանր է մինչ այսօր…

… Անկեղծ ասած՝ չէի սպասում… իսկապե՞ս նման պատմություն է եղել քո կյանքում: Քոթույլտվությամբ հարցնեմ… ինչո՞ւ նա չծնվեց:

Չեմ ուզում ծավալվել ու այդ ամեն ինչը վերհիշել… 1998 թ էր… Ինձ ցավ է պատճառում այդ հիշողությունը, ինձ ցավ է պատճառում, որ նա այսօր չկա: Ուղղակի չեմ ուզում շարունակել այս թեմայով խոսել… Բայց այն միտքը, որ նա կարող էր լինել իմ կյանքում, բայց չկա…

Իհարկե, զղջում եմ շատ… Այն ժամանակ երկուսս էլ ունեինք մեր կյանքը, մեր նպատակները… Չեմ ուզում ասել, որ ամեն ինչ փուչ էր, բայց ամեն դեպքում, ես իմ ներսում այդ պակասը զգում եմ…

Ես, իրոք, տխրում եմ, որ քո կյանքում եղել է նման պատմություն ու ներողություն եմխնդրում հիշողությունները կրկին արթնացնելու համար… Կցանկանայի անցում կատարեինք քո կյանքի ամենալուսավոր կետերից մեկին՝ զարմուհուդ՝ Վիկտորիային, որին դստեր պես ես սիրում; Փաստորեն, կարոտն այնքան խեղդեց, որ նրա՞ն էլտարար քեզ մոտ ԱՄՆ:

Իսկապես… նա իմ քրոջ դուստրն է, բայց տարբերություն չկա ինձ համար: Նա իմ կյանքն է, նա իմ ամեն ինչն է, մեր ընտանիքի ուրախությունն է: Անգամ ամենախավար օրս կարող է վերածվել լուսավորության, երբ նա ինձ գրկում է ու համբուրում…

Այո, կարոտն այնքան էր խեղդում, որ վերջապես ընտանիքս կողքիս է: Որտեղ էլ լինես, սիրելի մարդիկ պետք է կողքիդ լինեն: Դու միայն կարող ես արարել այն ժամանակ, երբ ընտանիքդ ու հարազատներդ կողքիդ են, որովհետեւ ոչ ոք չի կարող լրացնել նրանց բացը…

Закрыть меню