Անծանոթ կինը փորձել է «կիսլատա» թափել Նաիրա Զոհրաբյանի վրա — MediaInfo.am
Անծանոթ կինը փորձել է «կիսլատա» թափել Նաիրա Զոհրաբյանի վրա

Անծանոթ կինը փորձել է «կիսլատա» թափել Նաիրա Զոհրաբյանի վրա

Aravot.am-ը գրում է․

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը փոքր տարիքից երազել է սովորել թատրոնի եւ կինոյի ինստիտուտում, դառնալ ռեժիսոր, նրա երազանքն իրականացել է մասամբ․․․

«Երբ դպրոցն ավարտեցի, մտքափոխվեցի, իհարկե, ընդունվեցի թատերական ինստիտուտ, բայց ոչ թե ռեժիսորական, այլ թատերագիտության բաժին․․․

Ուսանողական տարիներից սկսեցի տարբեր լրատվամիջոցների հետ համագործակցել, հետո հասկացա՝ ինձ ժուռնալիստիկան է հետաքրքրում, անմիջապես ինստիտուտից հետո գնացի «ԱՐ» շաբաթաթերթ,

որի խմբագիրը Սամվել Մկրտչյանն էր, որը հետո դարձավ իմ ամուսինը․․․

Նա ասաց՝այո, ձեզ կընդունենք աշխատանքի, բայց պետք է գնաք դիահերձարան, դիահերձման պահին հարցազրույց անեք դիահերձողի հետ․․․

Քանի որ ես համարձակ աղջիկ էի, գնացի անատոմիկ ու դիահերձողին ասացի՝ իմ ամբողջ կյանքը ձեզանից է կախված՝

ինձ կընդունեն կամ չեն ընդունի աշխատանքի, եթե ես հիմա դիահերձմանը ներկա գտնվեմ ու դիահերձելուն զուգահեռ հարցազրույց անեմ ձեզ հետ․․․

Հարցազրույցն արեցինք, մի բան եմ հիշում, որ հարցազրույցի հրապարակման հաջորդ օրը տարբեր թերթերի խմբագիրներ եկել էին մեր խմբագրություն,

հարցնում էին՝ ով է այս աղջիկը, ուզում ենք տեսնել, որովհետեւ շատ հետաքրքիր հարցազրույց էր,

ոճը կոտրում էր տաբուներ. այսպես սկսվեց իմ լրագրողական կարիերան»,- Aravot.am-ին պատմեց Նաիրա Զոհրաբյանը․․․

Նաիրա Զոհրաբյանն իրեն համարում է ոչ միայն համարձակ, այլեւ ներողամիտ, այս առումով նա մի միջադեպ հիշեց, որը տարիներ առաջ էր իր հետ պատահել.

«Տարիներ առաջ, երբ դուրս եկա մեր շքամուտքից, դեմս դուրս եկավ մի կին շատ այլայլված, ձեռքին տարա էր ու փորձեց այն շրջել իմ վրա, ես շատ արագ հետ գնացի,

,տարայի պարունակությունը վերարկուիս թափվեց ու շատ արագ վերակուս քայքայվեց, ես հասկացա, որ դա կիսլատա էր,

հետո այդ կինը սառեց ու սկսեց լացել, հարցրի ինչի համար եք դա անում, ես ձեզ չեմ ճանաչում, իհարկե, հետո պարզվեց, որ պատճառն անձնական էր,

բայց իրեն ասացի՝ գնա, ոստիկանություն չեմ կանչում, տարիներ անց այդ կնոջը պատահաբար փողոցում հանդիպեցի, նա ինձ շնորհակալություն հայտնեց, որ ոստիկանություն չդիմեցի»…

 

Закрыть меню