Աննախադեպ զգուշացում Բաքվին. Երևանը սկսում է

Աննախադեպ զգուշացում Բաքվին. Երևանը սկսում է

Lragir.am-ը գրել է․ Ինչպես արդեն հայտնի է, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել հակառակորդի կրակոցից օրեր առաջ սպանված զինծառայող Սիփան Մելքոնյանի վրեժն առած զինծառայողներին, որոնք բարձր որակով են կատարել հրամանը…

Այդ մասին համացանցում գրառում է արել պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը․․․

Նախարարի որոշումը, նաև սպանված զինծռայողի վրեժն առնելու մասին հրամանի թեկուզ հետահայաց հրապարակայնացումն աննախադեպ է․․․

Դա անշուշտ չի նշանակում, որ նախկինում սպանված զինծառայողների համար հակառակորդին չի պարտադրվել հատուցում, իսկ այն իրականացնողները չեն պարգևատրվել եւ խրախուսվել․․․

Տվյալ պարագայում հատկանշական հանգամանքն այն է, որ հայկական կողմը բարձրաձայնում է այդ մասին՝ բարձրաձայնում է հատուցման հրամանի և այն բարձր որակով իրականացնելու համար բարձր պարգեւատրման մասին․․․

Դա խոսում է նաև այն մասին, որ բարձրաձայնելու հարցն անկասկած քննարկվել է և ստացել վարչապետի հավանությունը․․․

Հատկանշական է, որ դա տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի Սանկտ-Պետերբուրգ այցից հետո: Նիկոլ Փաշինյանը «գաղտնիք» էր բացել սահմանի լարվածության եւ ադրբեջանական մարդասպանության մասին․․․

Նա հիշեցրել էր, որ հայ զինծառայողին սպանելուց երկու օր առաջ, երբ համանախագահները Բաքվում էին, Ադրբեջանը տեղեկություն էր տարածել իբրեւ թե հայկական կրակոցից ադրբեջանցի մայորի զոհվելու մասին․․․

Հայաստանի վարչապետը Սանկտ-Պետերբուրգում ասուլիսի ընացքում հայտարարել էր, որ հայկական կողմը մանրամասն ապացույցներ է ներկայացրել թե համանախագահներին, թե Ադրբեջանի ղեկավարությանը, որ այդ օրը այդ ուղղությամբ չի եղել հայկական դիրքերից և ոչ մի կրակոց․․․

Ավելին, ըստ Հայաստանի վարչապետի՝ կրակոց եղել է ադրբեջանական կողմից: Արդյոք Նիկոլ Փաշինյանն ակնարկում էր, որ տեղի է ունեցել սադրանք, կամ պատահականություն, որը փորձել են գցել հայկական կողմի վրա…

Այս դեպքում իհարկե հարց է առաջանում, թե ինչպե՞ս են արձագանքել հայկական կողմի ներկայացրած ապացույցներին Մինսկի խմբի համանախագահներն ու Բաքուն…

Այն, որ դրանից հետո Բաքուն այդուհանդերձ կրակել է ու սպանել հայ զինծառայողի, հուշում է, որ Բաքուն անտեսել է հայկական կողմի ներկայացրած ապացույցները․․․

Բայց այստեղ էլ իհարկե հարց կառաջանա, թե ո՞վ է Բաքուն: Այսինքն, Ալիեւը տիրապետու՞մ է Բաքվում իրավիճակին, տիրապետու՞մ է ադրբեջանական առաջնագծի իրավիճակին, և ընդհանրապես իրավիճակին երկրում․․.

Այդ հարցին պատասխանելը բավական բարդ է: Հատկանշական է, որ հունիսի 1-ին, երբ առավոտյան սպանվել էր հայ զինծառայողը, Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ հեռախոսազրույց էր ունեցել Պուտինի հետ․․․

ՌԴ նախագահը զանգահարել էր նրան ծննդյան օրվա առիթով շնորհավորելու և Սանկտ-Պետերբուրգի հանդիպման վերաբերալ խոսելու: Հունիսի 3-ին Կրեմլ է զանգահարել Ալիևը: Ի՞նչ են խոսել արարողակարգային հաղորդագրությունից դուրս․․․

Համենայն դեպս, հունիսի 6-ին Սանկտ-Պետերբուրգում Պուտինի հետ հանդիպումից հետո հունիսի 7-ի պետերբուրգյան ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ նախագահի հետ քննարկել են Հայաստանի նոր սպառազինության հարցը՝ «Իսկանդերից ոչ փոքր»․․․

Դրան հաջորդում է Հայաստանի պաշտպնության նախարարի խոսնակի գրառումը՝ հայկական զոհի վրեժը հանելու համար բարձր պարգևատրման մասին․․․

Ըստ ամենայնի, Երևանի արած աննախադեպ հայտարարությունը Ադրբեջանին ուղղված հավաքական զգուշացում է՝ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին․․․

Բանն այն է, որ Երևանը միշտ էլ հայտարարել է, որ Ադրբեջանի որեւէ հարված չի մնա անպատասխան: Եվ այդ իմաստով ստացվում է, որ հայտարարությունը՝ բարձր պարգևատրման մասին, Ադրբեջանին պատասխանի մասին զգուշացում չէ: Այդ զգուշացումը միշտ է եղել, և խոշոր հաշվով դրա կարիքը չկար զուտ որպես զգուշացում․․․

Այստեղ խնդիրը քաղաքական կողմն է: Երևանը բարձրաձայնում է աննախադեպը, մեծ հավանականությամբ այդ հանգամանքը համաձայնեցնելով համանախագահների հետ, ինչը նշանակում է, որ Երևանի պատժիչ գործողությունները ուղեկցվելու են ոչ թե համանախագահների չեզոքությամբ,

այլ այդ պատժիչ գործողություններին նրանց ռազմա-տեխնիկական աջակցությամբ, իհարկե քաղաքական հայտարարությունների առերեւույթ չեզոքությունը պահպանելով․․․

Закрыть меню