Արայիկի հետ ծառայել ենք նույն զորամասում. տեսեք ինչ է եղել իրականում

Արայիկի հետ ծառայել ենք նույն զորամասում. տեսեք ինչ է եղել իրականում

Լրագրող Հովհաննես Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ըստ իս՝ Ադրբեջանի տարածքում հայտնված Արայիկ Ղազարյանը չի լքել մարտական դիրքը։ Արայիկի հետ ծառայել ենք նույն զորամասում։

Համոզված եմ՝ նրան չե՜ն վիրավորել, պատիվն ու արժանապատվությունը չե՜ն ոտնահարել։ Նախքան զորացրվելս եղել եմ նրանց մարտական դիրքում։

Բոլորն էլ մեծ պատվով կատարում էին իրենց առջև դրված խնդիրը։ Արայիկի հետ զրուցել եմ, երբ նոր էր զորակոչվել բանակ։ հանգիստ ու հավասարակշռված տղա է։ Չեմ հավատում, որ կարող էր լքել մարտական դիրքը։

Ադրբեջանական քարոզչամեքենան ավանդույթի համաձայն հատում է հնարավոր բոլոր եզրագծերը։ Եվ ընդհանրապես, խորհուրդ եմ տալիս զերծ մնալ «դավաճանի» պիտակումներից։ Սխալ է։ Անցկացվում է ծառայողական քննություն։

Закрыть меню