ԱՐՏԱԿԱՐԳ։ Վթարի է ենթարկվել՝ Արամ Սարգսյանի որդին․ (լուսանկարներ)

ԱՐՏԱԿԱՐԳ։ Վթարի է ենթարկվել՝ Արամ Սարգսյանի որդին․ (լուսանկարներ)

Shamshyan.com-ը գրում է․

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 26-ին, Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով․․․

Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում, բախվել են Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ,

40-ամյա Արմեն Պողոսյանի վարած ГАЗ 2705 մակնիշի 013 ՏԼ 25 համարանիշի և Արարատ գյուղի բնակիչ, 25-ամյա Գուրգեն Սարգսյանի վարած Nissan Pathfinder մակնիշի 07 ՏԼ 777 համարանիշի ավտոմեքենաները․․․

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն․․․

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2 դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ․․․

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Nissan Pathfinder-ի վարորդը Ազգային ժողովի պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի որդին է․․․ Լուսանկարը դիտեք ստորև՝

Закрыть меню