Արտակարգ․ Երևանում սպանել են տաքսու վարորդին, երբ վերջինս արգելել է մեքենայում ծխել․ Ինչ է կատարվել

Արտակարգ․ Երևանում սպանել են տաքսու վարորդին, երբ վերջինս արգելել է մեքենայում ծխել․ Ինչ է կատարվել

Irakanum.am-ը գրում է․

Երեւանում դաժան սպանություն է տեղի ունեցել․․․

Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ երկու երիտասարդներ դաժանաբար սպանել են մի տղամարդու, ով արգելել է նրանց ծխել մեքենայում․․․

Դեպքը տեղի է ունեցել Էրեբունի վարչական շրջանում․․․

Մեզ հայտնի դարձավ, որ սպանված տղամարդը վարչական շրջանում տաքսի մեքենա է վարել,

երբ հիշյալ երիտասարդները ուշ ժամի իրենց կանանց հետ նստել են տվյալ մեքենան, եւ ընթացքում որոշել ծխել․․․

Վարորդը խնդրել է չծխել, ինչից հետո երիտասարդները բավականին ագրեսիվ տոնով սկսել են արձագանքել, թե իրենց չպետք է ասեն ինչ անեն․․․

Այս ամենից հետո վարորդը հետ է վերադարձել նույն այն տեղը, որտեղից նստել են երիտասարդները, ասելով, որ չի սպասարկելու նրանց․․․

Այս հանգամանքը ավելի է զայրացրել ընկերներին, ովքեր իրենց կանանց ճանապարհելուց հետո վերադարձել են Էրեբունի վարչական շրջան եւ դարձյալ վեճի բռնվել տաքսու վարորդի հետ․․․

Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ երիտասարդները դանակի մի քանի հարված են հասցրել տաքսու վարորդին, ով հիվանդանոցում մահացել է․․․

Վիճաբանությունը փորձել է կանխել մեկ այլ քաղաքացի, ով եւս դանակի հարվածներ է ստացել․․․

Երիտասարդները դեպքի վայրից դիմել են փախուստի․․․

ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հունիսի 10-ին, ժամը 13:05-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին,

որ կտրած- ծակած վերք ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1995 եւ 1963 թվականին ծնված տղամարդիկ․․․

Երիտասարդը հայտնել է, որ Տիգրան Մեծ պողոտայի 59 հասցեի մոտ իրենց դանակահարել են․․․

Նույն օրը հիվանդանոցից ստացվել է երկրորդ ահազանգը, որ 1963 թվականին ծնված տղամարդը մահացել է․․․

Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն․․․

Закрыть меню