Բացահայտում․ Ադրբեջանի պաշտպանության նախարարը փախել է…

Բացահայտում․ Ադրբեջանի պաշտպանության նախարարը փախել է…

Lragir.am-ը գրում է․

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը առաջնագիծ իր այցերից մեկի ընթացքոմ հայտնվել է հայկական ուժերի վերահսկողության տակ եւ փախել այնտեղից․․․

Թե երբ է տեղի ունեցել դեպքն ու ինչ հանգամանքներում, Արմեն Գրիգորյանը չի ներկայացրել մանրամասներ: Դրանք կլինե՞ն, թե՞ ոչ: Օրինակ տեսանյութերի տեսքով․․․

Համենայն դեպս, Երեւանից հնչում է բավական բազմիմաստ արտահայտություն: Արմեն Գրիգորյանը դա արել է լրագրողների հարցին ի պատասխան,

որ Ադրբեջանը մեկնարկած խոշոր զորավարժության շրջանակում հայտարարում է ընդհուպ Շուշիի հանդեպ հավակնության մասին: Ադրբեջանն իրականացնում է վերջին ամիսների արդեն երրորդ խոշոր վարժանքը․․․

Դրա՞նց շրջանակում է Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտնվել հայկական ուժերի վերահսկողության տակ․․․

Արդյոք խոսքը վերաբերում է օրեր առաջ որոշակի լարվածությանը, երբ ադրբեջանական կրակոցներից վիրավորվել էր հայ զինծառայող․․․

Այդ լարվածության առիթով Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ օպերատիվ կապի միջոցով եղել է հաղորդակցություն Բաքվի հետ, եւ փորձել են հասկանալ, թե ինչ է կատարվել, որը բերել է լարվածության․․․

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրավիճակը պարզելու ընթացքում եղել են փոխադարձ մեղադրանքներ․․․

Արդյոք սադրանքը թույլ է տվել Ադրբեջանի պաշտպանության նախարարը, որից հետո հայկական զինուժը արել է գործողությունը, որը վախեցրել է Զաքիր Հասանովին․․․

Ընդհանրապես ինչ է նշանակում «հայկայկան ուժերի վերահսկողության տակ»․․․

Դա նշանակում է հայտնվել չեզո՞ք տարածքում, հայկակա՞ն տարածքում, թե՞ ադրբեջանական դիրքերում այնպես, երբ Հասանովի կյանքն ու անվտանգությունն այլեւս ամբողջապես հայկական ձեռքում է․․․

Ադրբեջանի պաշտպանության նախարարը չի՞ տիրապետել, թե ուր է գնում եւ ինչ գոտում է հայտնվում: Թե՞ գնացել է գիտակցված, հենց սադրանքի նպատակով․․․

Իսկ գուցե սադրանք է եղել թե Հասանովի, թե հայկակա՞ն կողմի նկատմամբ, ակնկալիքով, որ Ադրբեջանի նախարարը կտուժի հայկական կողմի որեւէ գործողությունից, ինչը կդառնա էսկալացիայի կատալիզատոր․․․

Արդյոք այդ իրողությունը որեւէ կապ ունի վարչապետ Փաշինյանի մայիսի 20-ին հնչեցրած հայտնի հայտարարության հետ՝ «դավադիր պատերազմի» վտանգի մասին․․․

ԱԽ քարտուղարը պարզապես խոսքի ընթացքու՞մ բացահայտեց Հասանովի փախուստի պատմությունը, թե՞ օգտագործեց առիթը՝ պատմության պլանավորած հրապարակայնացման համար․․․

Եվ արդյոք դրանում որեւէ նշանակություն ուներ այն, որ Երեւանը դա անում է ԱԽ քարտուղարի ԱՄՆ այցից վերադարձից հետո․․․

Закрыть меню