Գագիկ Սուրենյանը հայտնել է, թե օգոստոսին որ օրն է լինելու ամենաշոգը

Գագիկ Սուրենյանը հայտնել է, թե օգոստոսին որ օրն է լինելու ամենաշոգը

Գագիկ Սուրենյանը հայտնել է, թե օգոստոսին որ օրն է լինելու ամենաշոգը…

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Իրաքի շրջաններից Հայաստանին մոտենում է տաք օդի հերթական ալիքը…


Այսօրվանից սկսած՝ մինչև օգոստոսի 16-ը ներառյալ, բոլոր մարզերում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով…

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում պահպանվելու է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը…

Ամենաշոգ օրը կլինի օգոստոսի 16-ը, երբ Արարատյան դաշտում և Երևանում,


ինչպես նաև Սյունիքի հովտային գոտում օդի ջերմաստիճանը ցերեկը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում կհասնի +38․․․+39,

առանձին ցածրադիր հատվածներում նույնիսկ +40 աստիճանի…

Закрыть меню