Երգչուհի Ջուսը հրաժարվել է 150 հազար դոլարանոց «Պորշ»-ից, որպեսզի գերի չդառնա նվիրատուին — MediaInfo.am
Երգչուհի Ջուսը հրաժարվել է 150 հազար դոլարանոց «Պորշ»-ից, որպեսզի գերի չդառնա նվիրատուին

Երգչուհի Ջուսը հրաժարվել է 150 հազար դոլարանոց «Պորշ»-ից, որպեսզի գերի չդառնա նվիրատուին

Armlur.am-ը գրում է․

Կանանց միամսյակը բացված է: Այս առթիվ ,Ժողովուրդե օրաթերթի հարցերին պատասխանել է երգչուհի Ջուսը:

-Ջո՛ւս, ե՞րբ է կինը երջանիկ:

-Երբ կողքին ունի ուժեղ տղամարդ, որի հետ իրեն թագուհու պես է զգում…

-Իսկ առանց տղամարդու կինը կարո՞ղ է իրեն լիարժեք զգալ:

-Եթե կայացած է, այո, օրինակ` ինչպես ես (ծիծաղում է)…

-Կանանց համար տոնական մեկ ամիսը քիչ չէ՞:

-Բնականաբար, քիչ է, դա պետք է հարատեւ լինի: Կանանց համար անակնկալները միայն միամսյակին չպետք է լինեն, դրանք պետք է անառիթ լինեն, հաճախ չպլանավորված…

-Ըստ Ձեզ՝ ո՞ր դեպքում է կինը սեքսուալ:

-Երբ ներքուստ իրեն այդպիսին է զգում, թե չէ շրթունքներն ու կուրծքը մեծացնում են, գիտեն, թե սեքսուալ են: Բայց այդ էներգիան ներսից պետք է գա…

-Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունի տղամարդու ֆինանսապես ապահոված լինելու հանգամանքը:

-Իհարկե, կարեւոր է: Չեմ ասում՝ տղամարդն օլիգարխ լինի, բայց նա պետք է բարեկեցիկ կյանքով ապրի, որպեսզի կարողանա բավարարել կնոջ պահանջմունքները: Իհարկե, դժբախտություն է, երբ բացի ֆինանսից տղամարդը կնոջը ոչինչ չունի տալու…

-Կնոջ եւ տղամարդու միջեւ կարո՞ղ է լինել պարզապես ընկերություն:

-Այո, բայց կարող է նաեւ պատահել, որ այդ ընկերությունը վերածվի սիրո…

-Նվեր, որից կինը երբեք չի հրաժարվի:

-Փող…

-Ամենատպավորիչ նվերը, որ տղամարդը մատուցել է Ձեզ:

-150 հազար դոլարանոց ,Պորշե մակնիշի կարմիր մեքենա, բայց հետ եմ տվել, քանի որ չէի ուզում այդ մարդու գերին լինել: Իհարկե, ֆինանսը կարեւոր է, բայց տղամարդու սերը եւս շատ կարեւոր է: Եթե չեն սիրում, բայց ճոխ նվերներ են մատուցում, դա արժեք չունի…

-Մայրանալու մասին մտածու՞մ եք:

-Իհարկե, պարզապես չեմ հանդիպել այն տղամարդուն, որին կցանկանայի երեխաներիս հոր դերում տեսնել…

-Շարունակե՛ք միտքը. ,Ասա՝ ինչպիսին է կինը..

-Ասեմ՝ ով է նրա կողքի տղամարդը…

-Եվ վերջում՝ անարդար չէ՞ արդյոք, որ կանանց մի ամբողջ միամսյակ են նվիրում, իսկ տղամարդկանց՝ ոչ:

-Տղամարդիկ, իհարկե, կարող են դժգոհ լինել, բայց չարժե. չէ՞ որ նրանք ունեն հենց կանանց…

Закрыть меню