Երկու վտանգավոր մանիպուլյացիա Հայաստանում. Արդեն կան «զոհեր»․․․ — MediaInfo.am
Երկու վտանգավոր մանիպուլյացիա Հայաստանում. Արդեն կան «զոհեր»․․․

Երկու վտանգավոր մանիպուլյացիա Հայաստանում. Արդեն կան «զոհեր»․․․

Lragir.am-ը գրում է․

Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները կարող են անզեն աչքով Հայաստանում միանգամից մի քանի տեղեկատվական արշավ տեսնել, որոնք հանրային քայքայիչ ու ապակառուցողական ազդեցություն են ունենում․․․

Հիմնական արշավը, ուղղված հանրային կարծիքի մանիպուլյացիային, անում են փիառ-գործակալները, այդ թվում՝ լրատվամիջոցները, որոնք կապվում են ՀՀԿ-ի եւ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ․․․

Հստակ երեւում է, թե ինչպես է աշխատում կառավարությունը, հեղափոխությունը, օլիգարխների ու մենաշնորհների դեմ պայքարը վարկաբեկելուն ուղղված փիառը․․․

Կառավարության յուրաքանչյուր քայլ վերածվում է նոր մանիպուլյացիայի առարկայի, որի իմաստն այն է, որ «ոչինչ չի փոխվել», «մարդիկ, միեւնույն է, հեռանում են», «շատերը հիասթափվել են», «Արեւմուտքը փող չի տալիս», «Ռուսաստանը չի ճանաչում նոր իշխանությանը», «Հայաստանին տարածքային զիջումներ են ստիպում»․․․

Եթե այս փիար թեզերում անգամ ճշմարտության հատիկ կա, ապա դա չի երեւում արշավի հեղինակների մոտիվացիայում, որոնք չեն թաքցնում ռեւանշիստական նպատակները․․․

Չնայած նախկին իշխանությունների ներկայացուցիչները խոսում են «մտահոգվածության» մասին, բայց նրանց հայտարարությունները հաճախ վերածվում են պարզունակ չարախնդության ու չարամտության, որը հեռու է «հայրական հոգատարությունից»․․․

Շատերը չեն խորշում Արցախի, Հայկական հարցի, ազգային անվտանգության հարցերով ապատեղեկատվություն տարածելուց ու սպեկուլյացիա անելուց, եւ դա հակառակ ռեակցիա է առաջացնում․․․

Հակառակ ռեակցիա է առաջացնում նաեւ մեկ այլ մանիպուլյացիոն արշավ, որի հետեւում, ըստ երեւույթին, առաջին նախագահին մոտ շրջանակներն են․․․

Այդ արշավը նույնպես չի խորշում ֆեյքերից ու «սրբությունների»՝ օրինակ, իրավունքի, սեփականության հանդեպ ոտնձգություններից, քանի որ այդ արշավի հիմքում վերադարձն է «յուրայինին», այն ամենը քանդելը, ինչ կապված է «օտարների» հետ, բոլոր մեղքերի դուրսգրումը «եկվորների» վրա ու «նախ պետք է քանդել, հետո կառուցելու համար» թեզը․․․

Այս արշավը, որը հաճախ ընկալվում է որպես պաշտոնական, նույնպես ընտրություն չի դնում մեթոդների միջեւ: Օրինակ, «նախկին» արատավոր իշխանություն ասելով հասկանում են Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, եւ դա արվում է, որ բաժանարար գծեր տարվեն «յուրայինների» ու «օտարների» միջեւ․․․

Այս արշավի հեղինակները իշխանությանը կոչ են անում բռնագրավման, անցումային արդարադատության, փորձում տանել նրան, որ ապագան կառուցվի անցյալին վերադառնալու միջոցով․․․

Եթե ամփոփենք Հայաստանում տեղեկատվական մանիպուլյացիաները, ապա կարելի է նկատել երկու ռեւանշների հուսահատ պայքարը մի տարբեությամբ, որ ոմանք ցանկանում են վերադառնալ 1991-1997 թվականները, ոմանք էլ՝ 1998-2008, մի մասն էլ՝ 2008-2018 թվականները․․․

Այս բոլոր արշավները ձգտում են դեպի անցյալ եւ խանգարում են մարդկանց ապագա կառուցել: Նրանք խանգարում են իրական գնահատական տալ նոր կառավարությանը: Ոմանց տանում են հուսահատության, ոմանց էլ քանդելու էյֆորիայի․․․

Բայց ամենագլխավորն այն է, որ հասարակությանը փորձում են բաժանել ճամբարների՝ մարդկանց ռացիոնալ ընտրություն չթողնելով․․․

Закрыть меню