Էտ Նիկոլն է՞ հող հանձնողը․․․ Փաշինյանը պատռեց դիմակները — MediaInfo.am
Էտ Նիկոլն է՞ հող հանձնողը․․․ Փաշինյանը պատռեց դիմակները

Էտ Նիկոլն է՞ հող հանձնողը․․․ Փաշինյանը պատռեց դիմակները

Գաղտնիք չէ, որ ինչ Փաշինյանը ընտրվել է վարչապետ, ամեն օր խոսակցություններ են գնում այն մասին, որ Նիկոլը պատրաստվում է հող հանձնել, որ Նիկոլը իշխանության է եկել, որպեսզի տարածքներ տա Ադրբեջանին…

Գաղտնիք չէ նաև թե հիմնականում ովքեր են նման տեղեկություններ տարածում․․․ Ինչպես ասում են՝ գողը հենց առաջինն է գոռում՝ բռնեք գողին․․․

Հատկապես այս վերջին դեպքերից հետո, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ հայտարարություն տարածեց, շատերը ներկայացրին այդ այնպես ինչպես, որ իրենց էր հարմար…

Շատերն անգամ՝ այդ հայտարարությունը որակեցին իբրև ապտակ ՀՀ իշխանություններին…

Իհարկե մեղադրել ու քննադատել միշտ էլ հնարավոր է, քանի որ բողոքելու համար փաստեր հարկավոր չեն ու մեծամասաբ նախկին իշխանությունները ջանք չեն խնայում, Փաշինյանին մեղադրել ինչում որ պատահի․․․

Այդ քննադատություններին ու բողոքներին, սակայն կարելի է հակադարձել կոնկրետ փաստերով․․․

Առաջին․ Նիկոլ Փաշինյանը ոչ մի զիջում չի արել ու ամենաբարձր ամբիոններից հայտարարել է, որ Արցախը պետք է անձամբ ներգարվված լինի բանակցություններին․․․

Երկրորդ։ Հայաստանի Ազգայի անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը՝ Արցախում հայտարարեց, որ ոչմ ի թիզ հող չենք զիչելու, և դեռ մի բան էլ պետք է վերաբնակեցնենք Ղարաբաղի մեր տարածքները․․․

Երրորդ։ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարել է, որ առանց Ռուսաստանի թողտվությամբ Արցախում չի կարող պատերազմ սկսել՝ ակնարկելով, որ Ռուսաստանի Դաշնության իշխանությունները պետք է հասկանան, որ Հայաստանն այլևս չունի ճորտի ու ստրուկի հոգեբանությամբ ղեկավարություն…

Փաշինյանն անգամ Պուտինին հորդորել է, որ վերջինս չխառնվի Հայաստանի ներքաղաքական հարցերին՝ այդ կերպ ընդգծելով Հայստանի Հանրապետության անկախությունը․․․

Չորրորդ։ Վարչապետ Փաշինյանը բազմիցս ասել է, որ մինչև Հայաստանից որևէ բան ուզելը, Արդրբեջանի իշխանություններից թող հարցնեն, իսկ արդյոք նրանք պատրաստ են որևէ զիչման գնալու, քանի որ տպավորություն է թե Հայաստանը ինչ-որ մեկին ինչ-որ բան է պարտք։

Եվ ամենակարևորը։ Հայաստաի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի իր որդուն ուղարկել է Արցախ՝ ծառայության։ Իր միակ որդուն ուղարկել է ամենաթեժ կետը։ Միթ է սրանով ամեն ինչ ասված չէ․․․

Բավական է դատարկախոսենք։ Խանգարելու փոխարեն , մենք պետք է մեր աջակցությունը ցույց տանք երկրի ղեկավարին։ Նա պետք է իր մեջքի ետևում զգա իր ժողովրդի ուժը, վստահ լինի, որ իր թիկունքը ամուր է։ Աղբյուր՝ GoodDayArmenia

Закрыть меню