Ի՞նչ է նվիրել Խաչատուր Սուքիասյանը որդուն՝ նրա և Ծառուկյանի դստեր ամուսնության առթիվ. Լուսանկարներ

Ի՞նչ է նվիրել Խաչատուր Սուքիասյանը որդուն՝ նրա և Ծառուկյանի դստեր ամուսնության առթիվ. Լուսանկարներ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք սեպտեմբերի 9-ին կայացավ գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու՝ Ալբերտի, և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Անահիտի հարսանյաց արարողությունը։

«Փարավոն» ռեստորանային համալիրում կազմակերպված գերճոխ խնջույքը, որին մասնակցում էր նաև իշխանական էլիտան, մեկ շաբաթ շարունակ մնաց լրատվամիջոցների ու հանրության քննարկման թիրախում:

Համաշխարհային հայտնիության աստղեր, շքեղ ձևավորում, թանկարժեք զգեստներ, հեքիաթային տորթ ու հրավառություն. պարզվում է՝ շքեղությունն այսքանով չի սահմանափակվում:

Մեր տեղեկություններով՝ գործարար Սուքիասյանը որդուն ամուսնության առթիվ բնակարան է նվիրել, որը գտնվում է հյուսիսային պողոտայում: Մեր աղբյուրի հաղորդմամբ՝ բնակարանն այնքան մեծ է, որը զբաղեցնում է շենքերից մեկի մի ամբողջ հարկ:

Закрыть меню