Կալավանցի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է վարչապետի խորհրդական

Կալավանցի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է վարչապետի խորհրդական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինչպես և պայմանավորվել էինք՝ Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվում է ՀՀ վարչապետի խորհրդական: Արդյունավետ աշխատանք եմ մաղթում»:

Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքում էր և ուղիղ միացմամբ ներկայացնում էր գյուղի զարգացման պատմությունը։

Նա զրուցում էր Ռոբերտ Ղուկասյանի հետ, ով կազմել էր գյուղի զարգացման 10-ամյա ծրագիրը: Ավելի ուշ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Ղուկասյանին պատրաստվում է նշանակել ՀՀ վարչապետի խորհրդական։

Закрыть меню