«Կարող ա՞ հետախուզման մեջ գտնվող որոշ մարդիկ կազինոյի կարիք ունեն». Նիկոլ Փաշինյան

«Կարող ա՞ հետախուզման մեջ գտնվող որոշ մարդիկ կազինոյի կարիք ունեն». Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանը վարչապետին տեղեկացրեց, որ «Սանիթեք»-ի դեմ քրեական գործ է հարուցվել հարկային պարտավորությունները չկատարելու վերաբերյալ.

«Կարող ա՞ որոշ մարդիկ, որ հետախուզման մեջ են Լիբանանում, գումարի կարիք ունեն, որոշ հաշիվներ կալանքի տակ դրած են, կազինոյի, Բադեն-Բադենի, փողի կարիք ունեն…»,- արձագանքեց վարչապետը՝ պարզաբանելով նաև ավելի վաղ հնչեցրած իր հետևյալ հայտարարությունը.

«Սանիթեք»-ի, իրա կապերի հետ կապված ինֆորմացիներ կան, բայց քանի որ ճշտված չեն, հարկ չեմ համարի շատ խոսել: Լիբանան, բարձրաստիճան նախկին պաշտոնյայի եղբայր, կապեր… սենց նյուանս կա»:

ՀՀ վարչապետը թերևս նկատի ունի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին, ում նկատմամբ հետախուզում է հայտարարված:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ նրան ապաստան է տվել Լիբանանի կառավարության նախկին նախարարը:

Закрыть меню