Հայաստանը հրաժարվել է 21 զրահապատ մարտական մեքենաներից։ Գերմանիան շնորհավորում է

Հայաստանը հրաժարվել է 21 զրահապատ մարտական մեքենաներից։ Գերմանիան շնորհավորում է

Գերմանիայի դեսպանությունը Գերմանիայի դաշնային կառավարության անունից շնորհավորում է Հայաստանին՝ 21 զրահապատ մարտական մեքենաների արդյունավետ կրճատման առիթով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը..

Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Այս ջանքերի շնորհիվ Հայաստանն այլեւս կպահպանի զրահապատ մարտական մեքենաների՝ Եվրոպայում կոնվենցիոնալ զինված ուժերի պայմանագրով Treaty on Conventional Forces in Europe (CFE Treaty) ամրագրված սահմանաքանակը:

Այս պայմանագիրը Եվրոպայում եւ Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարեւորագույն հիմնասյուներից է։ Կրճատումը հնարավոր է դարձել ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության հիմնադրամի ծրագրով եւ Գերմանիայի՝ որպես գլխավոր իրականացնող երկրի մասնակցությամբ․․․

Գերմանիան այս ծրագրին տրամադրել է ավելի քան 1մլն եվրո եւ պատրաստ է պայմանագրի անդամ այլ երկրների նույնպես աջակցել Եվրոպայում կոնվենցիոնալ զինված ուժերի պայմանագրի դրույթների լիարժեք իրականացման հարցում․․․

Գերմանիայի դեսպանությունն այժմ կհետեւի հիմնադրամի ծրագրի մնացած քայլերի իրականացմանը, ինչը մասնավորապես ենթադրում է 140 զրահապատ մեքենաների ապառազմականացում, ապամոնտաժում և վնասազերծում, ինչպես նաեւ Պատերազմի պայթուցիկ մնացուկների եւ ականների ռիսկերի վերաբերյալ կրթական ստորաբաժանման (Explosive Remnants of War and Mine Risk Education (ERW/MRE) capability) հիմնում Հայաստանի մարդասիրական ականազերծման եւ փորձագիտության կենտրոնում»․․․

Закрыть меню