Հարձակվել են՝ «Ադեկվադի» անդամի վրա և զենք պահել վրան

Հարձակվել են՝ «Ադեկվադի» անդամի վրա և զենք պահել վրան

Hraparak.am-ը գրել է․ Քիչ առսջ տեղեկություն ստացանք, որ այսօր վաղ առավոտյան՝ ժամը 6-ին մոտ Գառնիում հարձակման է ենթարկվել Ադեկվատների անդամներից մեկը՝ Ազատ Ադամյանը․․․

Նախ անհայտ անձը, մեր տեղեկություններով քրեական հեղինակություն, հարձակվել է նրա մեքենայի վրա՝ ջարդել, ապա բարձրացել նրա տուն և փորձել է ջարդել տան դուռը․․․

Մեծ թվով մարդիկ են հավաքվել։ Մենք փորձեցինք մանրամասներ իմանալ Ազատ Ադամյանից, մեր աղբյուրը նշեց, որ հարձակվողը զենք է հանել․․․

Սակայն, նա չցանկացավ այս թեմայով որևէ բան ասել: «Ես մեկնաբանություն չունեմ էդ առիթով»,-ասաց նա․․․

Հարցին՝ ոստիկանությունը չի՞ միջամտել, Ադամյանն ասաց. «Հայաստանի Հանրապետությունում իրավապահ համակարգ չկա, դա արդեն ակներև է»․․․

Այսինքն՝ ոչ ինքն է դիմել, ոչ էլ ոստիկանությո՞ւնն է միջամտել, Ադամյանը դարձյալ նույնը կրկնեց, որ մեկնաբանություն չունի: Հավելենք, որ քիչ առաջ Արթուր Դանիելյանը գրեց, որ Ազատի վրա հարձակվողները նրան ասել են թե իբրև նա Քոչարյանից 20․000 դոլար է ստացել և ավելացրել։

Закрыть меню