Հինգ դերասան, որոնց հետ նույնիսկ անկողնային տեսարաններ խաղալն է զզվելի. (ՖՈՏՈ) — MediaInfo.am
Հինգ դերասան, որոնց հետ նույնիսկ անկողնային տեսարաններ խաղալն է զզվելի. (ՖՈՏՈ)

Հինգ դերասան, որոնց հետ նույնիսկ անկողնային տեսարաններ խաղալն է զզվելի. (ՖՈՏՈ)

Լեզվանի բլոգը գրել է․ Այն, որ հայկական շոու բիզնեսում արդեն նորմալ է դարձել համբուրվելու տեսարաններում նկարահանվելը, անհերքելի փաստ է…

Շատերն էլ համաձայնվում են խաղալ, որպեսզի հետագայում ավելի շատ առաջարկներ ունենան…

Բայց այս անգամվա թեման ոչ թե հենց այդ տեսարաններն են, այլ այն, թե ինչպես կարելի է հակահիգիենիկ կերպարների հետ համբուրվել…

Առանձնացրել եմ մի քանի դերասանի, ում հետ չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է անկողին մտնել, ավելին՝ համբուրվել…

Լևս Դավթյան և Մերի Մակարյան

Ինձ միշտ մի հարց է հետաքրքրել. երբ դերասաններն իմանում են իրենց խաղընկերների մասին, տեսնես՝ ինչպես են արձագանքում, մանավանդ երբ պետք է անկողնային և համբույրի տեսարանում նկարահանվեն…

Հետաքրքիր է Մերի Մակարյանի արձագանքը, երբ իմացել է, որ պետք է Լևսիրի հետ անկողին մտնի, ավելին՝ համբուրվի…

Հիմա կասեք՝ դե, գումարի և հայտնիության համար ամեն ինչ կանեն, իսկ ես կհարցնեմ՝ բա չե՞ն նայում հակահիգիենիկությանը…

Ուրեմն, եթե չեք դիտել այդ տեսարանը, խորհուրդ եմ տալիս նորից նայել: Նախ՝ այնպիսի տպավորություն է, որ Լևսն իր կյանքում կին չի տեսել կամ էլ երևի Մերի Մակարյանին միշտ է ցանկացել համբուրել և իրեն այնպես ագահավարի է պահում, կարծես անփորձ արջ է, ով մտել է անտառ՝ որս անելու, բայց քանի որ դա նրա առաջին փորձն է, ցայտնոտի մեջ է ընկել…

Չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է դիպչել նրա թրաշին և նրա մարմնի վրա առկա մնացած ֆլորային. լավ կլիներ, որ մի հնձվոր անցներ նրա մարմնի վրայով, թե չէ մի փոքրիկ մրջուն կարող է ուղղակի մոլորվել…

Ինձ չէր լքում զգացողությունը, որ Լևսի մազածածկույթը իր ունիկալ էկոհամակարգն ունի, ու չի բացառվում՝ նաև կենդանական աշխարհը…

Ինչևէ, հույս ունեմ՝ Մերին մի լավ լվացվել է նրա հետ համբուրվելուց հետո, բայց հետաքրքիրն այն է, որ, ըստ սյուժեի, Մերին որոշում է ինքնասպան լինել Լևսի հետ անկողնում հայտնվելուց հետո, չնայած ես կարծում եմ՝ նրա հետ անկողնում հայտնված յուրաքանչյուր աղջիկ նման ցանկություն է ունենում…

Մերի Հակոբյան և Գոռ Համբարձումյան

շ 

Շարունակությունը՝ այստեղ

Закрыть меню