«Հորեղբորս վերջին անգամ հոկտեմբերի 25-ին եմ տեսել. ես չեմ հիշում, բայց բոլորն ասում էին, որ այդ օրն ինձ գրկից չէր իջեցնում». Վազգենի զարմուհու հուշերը՝ հորեղբոր մասին — MediaInfo.am
«Հորեղբորս վերջին անգամ հոկտեմբերի 25-ին եմ տեսել. ես չեմ հիշում, բայց բոլորն ասում էին, որ այդ օրն ինձ գրկից չէր իջեցնում». Վազգենի զարմուհու հուշերը՝ հորեղբոր մասին

«Հորեղբորս վերջին անգամ հոկտեմբերի 25-ին եմ տեսել. ես չեմ հիշում, բայց բոլորն ասում էին, որ այդ օրն ինձ գրկից չէր իջեցնում». Վազգենի զարմուհու հուշերը՝ հորեղբոր մասին

«Հորեղբորս վերջին անգամ հոկտեմբերի 25-ին եմ տեսել։ Ես չեմ հիշում, բայց բոլորն ասում էին, որ այդ օրն ինձ գրկից չէր իջեցնում…

Հոկտեմբերի 27-ին հայրս կաթողիկոսի ընտրության կապակցությամբ գտնվում էր Էջմիածնում: Տատիկս մեզ հետ տանն էր, միրգ էր լվանում, երբ դռան զանգը տվեցին…

Այնքան լավ եմ հիշում, ասացին՝ Գրո (տատիկիս այդպես էին դիմում) Ազգային ժողով մարդ է մտել, կրակել են, ասում են՝ Վազգենն էլ է վիրավոր: Տատիկս սկսեց հևոցով շնչել, և երբ միացրինք հեռուստացույցն, արդեն ամեն ինչ պարզ էր…

Ես չորս տարեկան էի, եղբայրս՝ հինգ: Երբ հայրս եկավ տուն, հասկացանք՝ ինչ է տեղի ունեցել. հորս առաջին անգամ էի արտասվելիս տեսնում… Մեկ էլ տատիս մահվան ժամանակ տեսա»…

ՀՀ 9-րդ վարչապետ Արամ Սարգսյանի դստեր և ՀՀ առաջին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի զարմուհի Գրետա Սարգսյանի հուշերում այսպես է մնացել հոկտեմբերի 27-ը…

Աղջկա հիշողությունները հորեղբոր՝ Վազգենի մասին վառ են և տաք․ չնայած փոքր է եղել, բայց կան կադրեր, որոնք մինչ օրս աչքի առաջ են…

BlogNews.am-ի հետ զրույցում Գրետան պատմել է ոչ թե պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի, այլ Վազգեն հորեղբոր մասին, ում մասին չափազանց քնքշությամբ էր խոսում…

«Կներեք, ես երեկ ավելորդ տաքացա, էլ չի կրկնվի. Ձեր Վազգեն»

Այնպես էր ստացվել, որ հորեղբայրս՝ Արմենը, հարկերը չէր վճարել, որովհետև դեռևս ժամանակ ուներ: Վազգեն հորեղբայրս ասում է…

«Ինչո՞ւ չես վճարել, և ինչպես կարող եմ ես ուրիշներից պահանջել, եթե դու դեռևս չես վճարել»: Նրանց խոսակցությունն այնքան է թեժանում, որ հորեղբայրը սկսում է բղավել և հեռանում է…

Հաջորդ օրն առավոտյան ծաղիկներ է ուղարկում տատիկին և մի գրություն. «Կներեք, ես երեկ ավելորդ անգամ տաքացա, էլ չի կրկնվի: Ձեր Վազգեն»…

Մինչ օրս էլ ապրում ենք Արարատում։ Հիշում եմ, երբ գալիս էր, ամբողջ ընթացքում մեզ հետ էր խաղում, ընդ որում՝ կռիվ-կռիվ…

Մեզ լողացնում էր․ շատ էր սիրում այդ պրոցեսը: Հետո էլ գոռում էր՝ Մարինե, Շողիկ (մայրս և հորեղբորս կինը) եկեք, ձեր երեխաներին տարեք…

Փոքր ժամանակ թմբլիկ էի, ինձ «խնձոր» էր ասում, հետո երբ նիհարեցի, ասաց․ «Տանձի պոչ ա դարձել»: Նա միշտ ասում էր, որ ես բոլորի հավաքական կերպարն եմ…

Երբեք չէր զայրանում մեզ վրա, հաճախ էր հումորներ անում։ Ինձ լողալ էլ նա է սովորեցրել…

Նոր-նոր սկսել էի խոսել, տատիկը սովորեցրել էր «Այ իմ գնդակ, իմ գնդակ» երգը: Հորեղբայրը երբ զանգում էր, սկսում էի նրա համար երգել, բայց երբ գալիս էր տուն, լեզուս ջուր էր կտրում: Ասում էր…

«Ի՞նչ անեմ․ գնամ, զանգե՞մ, որ երգես իմ համար»: Հաջորդ անգամ զանգում էր, ասում․ «Դե մի հատ Չալոն երգի»: Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Закрыть меню