Մայրս պնդեց՝ ինչպես յուրաքանչյուր մայր կուզեր նշել դստեր 20-ամյակը — MediaInfo.am
Մայրս պնդեց՝ ինչպես յուրաքանչյուր մայր կուզեր նշել դստեր 20-ամյակը

Մայրս պնդեց՝ ինչպես յուրաքանչյուր մայր կուզեր նշել դստեր 20-ամյակը

Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի հյուրն էր ՀՀ վարչապետի ավագ դուստր՝ Մարիամ Փաշինյանը…

Վերջինս պատասխանել է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, իսկ մինչ այդ՝ մի քանի հարց է ուղղել հաղորդավարը…

Խոսվեց աշխատանքի ու կրթության մասին: Հաղորդավարի հարցին, թե ինչու՞ է Մարիամ Փաշինյանը նախընտրել կրթություն ստանալ արտասահմանում, ոչ թե Հայաստանում (Մարիամ Փաշինյանը սովորել է Տարտուի համալսարանում. Հեղ.),

վարչապետի դուստրը պատասխանեց, որ եթե կա հնարավորություն ու ցանկություն դրսում սովորելու՝ ինչու ոչ, պետք է օգտվել այդ հնարավորությունից․․․

Ըստ Մարիամի, դա նաեւ հնարավորություն է ինքնադրսեւորման՝ այլ ազգությունների հետ շփվելու, մենակ ապրելու, միայնակ դժվարությունները հաղթահարելու․․․

Վարչապետի դուստրը կարծում է, որ անպայման պետք է դեռ դեռահասության տարիքից շփվել այլ ազգերի ներկայացուցիչների հետ․․․

Մարիամ Փաշինյանը նաեւ հայտնեց, որ առայժմ դադար է ուսման մեջ, ինքը դեռ մտածում է՝ աշխատե՞լ, շարունակե՞լ ուսումը դրսում, եւ եթե շարունակել, ապա որտե՞ղ․․․

Հարց հնչեց նաեւ Մարիամ Փաշինյանի 20-ամյակի խնջույքի մասին, որը մեծ աղմուկ էր բարձրացրել ու մի շարք մեղադրանքներ էին հնչել․․․

Մարիամ Փաշինյանը պարզաբանեց, որ 16 տարեկանից ի վեր, մի քանի տարի շարունակ իր ծննդյան տոները չեն նշել,

քանի որ ինքն ընտանիքից հեռու է եղել, այդ օրերին քննական շրջան է եղել, իսկ այս տարի լրանում էր իր 20-ամյակը․․․

«Առհասարակ հայերիս մոտ սովորություն կա, որ մարդիկ նշում են կլոր տարիները, իսկ 20 տարին հատկապես: Ճիշտն ասած ես չէի ցանկանում, որ այդպես նշվի ծնունդս, ես մեծ ծնունդներ չեմ սիրում․․․

Խնջույքի համար մայրս պնդեց՝ ինչպես յուրաքանչյուր մայր, որ կուզենար դստեր 20 տարին նշել․․․

Նաեւ ասեմ, որ 2008 թվականին իմ փոքր քրոջ՝ Շուշանի 1 տարեկանն էր, հուլիսին, 2008-ին, երբ հայրս ընդհատակում էր եւ երկրում նման իրավիճակ էր,

մենք քրոջս 1 տարեկանը նշել ենք «Բելաջիո» ռեստորանում, որն այդ տարիներին բավական թանկ ռեստորան էր եւ հյուրերը նույն քանակի էին՝ մոտ 100 մարդ, որոնք նաեւ այս տարի իմ ծնունդին էին ներկա․․․

Այսինքն չի փոխվել կազմը, նույն մարդիկ էին, մեզ մտերիմ մարդիկ, տարեթիվը կապ չունի»․․․

 

Հաղորդավարի ճշտող հարցին, թե այդ մարդիկ ներկա պաշտոնյանե՞ր են, Մարիամ Փաշինյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ մի քանի հոգի հնարավոր է լինեն, որոնք ընկերներ են կամ բարեկամներ.

«Ես իմաստը չեմ հասկանում պաշտոնյային ծնունդի հրավիրելու միայն նրա համար, որ նա պաշտոնյա է, ես դրա գեղեցկությունը չեմ տեսնում»,-ասաց նա․․․

Закрыть меню