Նախապատրաստվել են սպանել Ռոբերտ Քոչարյանին. ԱԱԾ-ում հարուցված քրեական գործն ու ինքնախոստովանական ցուցմունքը

Նախապատրաստվել են սպանել Ռոբերտ Քոչարյանին. ԱԱԾ-ում հարուցված քրեական գործն ու ինքնախոստովանական ցուցմունքը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մամուլն օրերս գրեց, որ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ Ստեփան Ս.-ի նկատմամբ,

որը դեռ 2001թ.-ին նախապատրաստել է ՀՀ պետական գործչի սպանություն`

այդ նպատակով ստեղծված խմբի անդամների հետ ձեռք բերելով պայթուցիկ նյութեր եւ սարքեր․․․

«Ժողովուրդ» օրաթերթին վերոնշյալ դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել․․․

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն`

վերոնշյալ քրեական գործը հարուցվել է անձամբ Ստեփան Ս.-ի հաղորդման հիման վրա,

այսինքն՝ տարիներ անց նա ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել․․․

Բայց ամենաուշագրավը պետական գործիչն է, որին Արարատի մարզի բնակիչը պատրաստվել է սպանել,

բայց հանցագործությունն ավարտին չի հասցրել․․․

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` գործով հաղորդում տված անձը իրավապահներին հայտնել է,

որ նախապատրաստել են սպանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ անգամ տվել են պատվիրատուի անունը․․․

Закрыть меню