ՆԱՏՕ-ն Երևանից զգուշացրեց Ադրբեջանին․ Ինչ է կատարվել․․․ — MediaInfo.am
ՆԱՏՕ-ն Երևանից զգուշացրեց Ադրբեջանին․ Ինչ է կատարվել․․․

ՆԱՏՕ-ն Երևանից զգուշացրեց Ադրբեջանին․ Ինչ է կատարվել․․․

1in.am-ը գրել է․

Հայաստանում մեկնարկած ՆԱՏՕ շաբաթի շրջանակում Հայաստան այցելած կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Երևանում մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է,

որ Հյուսիսատլանտյան դաշինքին հետաքրքրում է խաղաղությունը կովկասյան ռեգիոնում, և ՆԱՏՕ-ն բոլոր կողմերին հայտնում է, որ Արցախի հարցը ռազմական լուծում չունի․․․

Երևանում ՆԱՏՕ հատուկ ներկայացուցչի հայտարարությունը փաստացի նախազգուշացում է Ադրբեջանին, որը Երևանում ՆԱՏՕ շաբաթվան զուգահեռ անցկացնում է խոշորագույն զորավարժություն, ընդ որում՝ առանց դրա մասին պատշաճ միջազգային իրազեկման․․․

Կովկասի խաղաղության և կայունության հեռանկարով ՆԱՏՕ-ի հետաքրքրությունը անկասկած պայմանավորված է ոչ թե մարդասիրական և խաղաղասիրական իդեալներով,

ավելի ճիշտ կլինի ասել՝ ոչ միայն խաղաղասիրական իդեալներով և մարդասիրությամբ, այլ նաև գործնական քաղաքականության միանգամայն ռացիոնալ հանգամանքներով․․․

Կովկասի խաղաղության վտանգումը բերելու է ամբողջ միջազգային անվտանգության համակարգի խեղման՝ նկատի ունենալով այն, որ Կովկասը գործնականում ոչ միայն Մերձավոր Արևելք չէ և ավելի մոտ,

ուղղակի սահմանակից է Եվրաատլանտյան տիրույթին, այլ դե ֆակտո այդ տիրույթի մաս է իր քաղաքական կազմությամբ և բաղադրությամբ, թեև աշխարհագրորեն դուրս է Կովկասից․․․

Պատերազմը Կովկասում նշանակում է պատերազմ Եվրոպայում, ընդ որում՝ պատերազմ, որտեղ անմիջական ներկայացվածություն ունեն Թուրքիան և Ռուսաստանը․․․

Ընդ որում, այդ պատերազմը կամ շարունակվելու է Եվրամիության սահմանին անվերջանալի նոր քաոսով, կամ էլ, մեծ հաշվով, ավարտվելու է Թուրքիայի հաղթանակով․․․

Ու թեև Անկարան ՆԱՏՕ անդամ է, սակայն դա լինելու է հաղթանակ նաև ՆԱՏՕ-ի նկատմամբ, հենց ՆԱՏՕ անդամությունը հաշվի առնելով․․․

Կովկասում պատերազմն այդ իմաստով ծուղակ է լինելու ՆԱՏՕ-ի համար, և Եվրաատլանտյան հանրությունն իր արդեն էլ ավելի անմիջական քթի տակ ունենալու է Ռուսաստանին հաղթած Թուրքիա, որը դե ֆակտո տնօրինելու է մինչև Հեռավոր Արևելք ու Չինաստան տնտեսա-քաղաքական տարածությունը․․․

Խոշոր հաշվով, հենց այդ հեռանկարները «ինստիտուցիոնալ» կերպով կանխելու համար է նաև ՆԱՏՕ-ն մի կողմից գործակցում ՀԱՊԿ անդամ Հայաստանի հետ, մյուս կողմից՝ ձևավորում իր ենթակառուցվածքային հենակետերը Հայաստանի հյուսիսային հարևան Վրաստանում․․․

Այդ իմաստով, ի դեմս ՆԱՏՕ-ի, Հայաստանն ունի Կովկասի խաղաղության հուսալի դաշնակից, որը, անշուշտ, խաղաղության աներկբա երաշխավոր լինել չի կարող,

առնվազն քանի դեռ հագեցած չէ ինստիտուցիոնալ ներկայացվածությունը Վրաստանում, սակայն կարևորագույն գործընկեր է քաղաքական կանխարգելման տրամաբանության տեսանկյունից․․․

Закрыть меню