Շահումյանցի Դավոն հայհոյել է ԱԱԾ-ին և քաղաքացուն վստահեցրել, որ ԱԱԾ-ում իր դեմ խաղ չկա — MediaInfo.am
Շահումյանցի Դավոն հայհոյել է ԱԱԾ-ին և քաղաքացուն վստահեցրել, որ ԱԱԾ-ում իր դեմ խաղ չկա

Շահումյանցի Դավոն հայհոյել է ԱԱԾ-ին և քաղաքացուն վստահեցրել, որ ԱԱԾ-ում իր դեմ խաղ չկա

Politik.am-ը տեղեկացրել էր, որ Արագածոտնի մարզի բնակիչ Աննա Քալոյանը նոյեմբերի 15-ին դիմել է Երվանդ Քոչար 17/4 հասցեում գտնվող «Unity credit» կազմակերպություն՝ 800.000 ՀՀ դրամ վարկ ստանալու համար…

Ըստ Աննա Քալոյանի՝ կազմակերպությունից իրեն ներկայացրել են, որ նա պետք է  220.000 դրամ միանգամից թողնի կազմակերպությանը, որը լինելու է վարկի տոկոսը,

իսկ Քալոյանը հետագայում վճարելու է միայն մայր գումարը՝ մնացյալ 560.000 ՀՀ դրամը (20.000 դրամ՝ «Յունիբանկ» միջնորդավճար): Քալոյանին ուղղորդել են  «Արդշին»  և «Յունիբանկ» բանկեր…

Երկու բանկերից էլ վարկի գումարը փոխանցվել է երկու տարբեր քարտերի վրա՝ 400.000-ական դրամներով…

Կազմակերպությունում քարտերից մեկը վերցրել են, պատճառաբանելով, որ իրենց հասանելիք միջնորդական գումարը՝ 220.000 ՀՀ դրամը, քարտից իրենք կհանեն, մնացյալ գումարը՝ 160.000 ՀՀ դրամը  կփոխանցեն Աննա Քալոյանին…

Գումարը ստանալուց հետո արդեն Աննա Քալոյանին ներկայացրել են, որ իրենք ոչ թե վարկ տրամադրող, այլ միջնորդ կազմակերպություն են, և 220.000 ՀՀ դրամը վերցրել են ոչ թե որպես վարկի տոկոսագումար, այլ իրենց միջնորդական ծառայության վճար…

Այսինքն՝ Աննա Քալոյանը պետք է բանկին վճարի վարկի ոչ միայն մայր գումարը, այլև՝ տոկոսագումարը…

Politik-ի հրապարակումից հետո Աննա Քալոյանը դիմել էր ոստիկանության կենտրոնական բաժին և ներկայացրել հաղորդում հացագործության մասին, որտեղ նրանց հորդորել էին նորից գնալ կազմակերպություն և խնդիրները լուծել փոխհամաձայնության ճանապարհով։ Եվ տեղի էր ունեցել անսպասելին․․․

Շարունակությունը՝ այստեղ

Закрыть меню