Ողբերգական վթարից նորապսակներ են զոհվել․ (Ֆոտոշարք)

Ողբերգական վթարից նորապսակներ են զոհվել․ (Ֆոտոշարք)

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի փաստով…

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական խմբի ղեկավար է նշանակվել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սամվել Քոլայանը, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար,

որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածներ են. Լոռու մարզի Լեռնանցք գյուղի բնակիչ, 23-ամյա Աշոտ Գևորգյանը, Աբովյան քաղաքի բնակիչ, 25-ամյա Մելինե Օհանյանը, և Լոռու մարզի Լեռնանցք գյուղի բնակիչ, 23-ամյա Նելսոն Թադևոսյանը…

Վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Ստեփան Արիստակեսյանը, ում ծննդյան թիվն ու բնակության վայրը ճշտվում է, Լոռու մարզի Լեռնանցք գյուղի բնակիչ Սերյոժա Աբգարյանը, Պռոշյան գյուղի բնակիչներ Գեղամ Թովմասյանը,

Ալիկ Բաբայանը, Վարդուշ Մնացականյանը, Համլետ Հովհաննիսայնը, Երևանի բնակիչներ, Սմբատ Ասատրյանը, Գայանե Մանթաշյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն…

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներից Ա. Գևորգյանն ու Մ. Օհանյանը նորապսակներն էին…

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում…

Ժամը 12։10-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ գյուղի գլխավոր մուտքի մոտ, բախվել են Opel մակնիշի NG 671 համարանիշի և Газель մակնիշի 32 34 Տ համարանիշի ավտոմեքենաները…

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն…

Բոլոր վիրավորներին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանել էին Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ…

Ժամանել էին նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանը, հրամանաարի տեղակալ Հայկ Դավթյանը և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանը…

Օպերատիվորեն ժամանել էին նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով…

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Դեպքի վայր էր ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Վահե Հարությունյանը, և մինչ նա դեպքի վայրի զննություն էր կատարում, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից 3-ը մահացել են…

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Կարեն Ասատրյանի գլխավորությամբ…

Սպասում էին, որպեսզի դեպքի վայր ժամանեին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սամվել Քոլայանի գլխավորությամբ…

Դեպքի վայր էին ժամանել նաև Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանը…

Закрыть меню