Ով է փրկել Ռոբերտ Քոչարյանին. Նոր քրեական գործ ԱԱԾ-ում

Ով է փրկել Ռոբերտ Քոչարյանին. Նոր քրեական գործ ԱԱԾ-ում

Lragir.am-ը գրում է․

Օրերս հայտնի դարձավ տեղեկություն, որ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել մի քաղաքացու ինքնախոստովանության հիման վրա․․․

Գործը վերաբերում է հեռավոր 2001 թվականին պետական գործչի սպանության նախապատրաստմանը, որի համար ձեւավորվել է խումբ, ձեռք են բերվել պայթուցիկներ, սարքեր․․․

Ինքնախոստովաական ցուցմունքով ներկայացել է Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ Ստեփան Ս.-ն․․․

Ըստ տեղեկության, նա տվել է նաեւ պատվիրատուի անունը․․․

Այդ տեղեկատվության վերաբերյալ հրապարակում էր արել Ժողովուրդ օրաթերթը, անանուն աղբյուրին հղումով հայտնելով, որ պետական գործիչը,

ում դեմ 2001 թվականին մահափորձ կազմակերպելու ինքնախոստովանությամբ ներկայացել է Արարատի մարզի բնակիչը, եղել է այդ ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․

Դեռեւս չկա այդ արտահոսքի պաշտոնական մեկնաբանություն, թե արդյոք խոսքն իսկապես Ռոբերտ Քոչարյանի սպանությունը կազմակերպելու խոստովանության մասին է,

որով 2001 թվականի դեպքերի կապակցությամբ 2019 թվականին ԱԱԾ է ներկայացել Արարատի մարզի բնակիչը․․․

Որովհետեւ, այդ դեպքում առաջանում են մի շարք հետաքրքիր հարցեր: Նախ եւ առաջ իհարկե այն, թե ինչու՞ է այդ բնակիչը ներկայացել ինքնախոստովանությամբ․․․

Այն դեպքում, երբ նա չի իրագործել իր հանցավոր մտադրությունը, այսինքն կարծես թե չունի խղճի խայթի պատճառ՝ բոլորը ողջ եւ առողջ են: Թե՞ ոչ բոլորը․․․

Այստեղ հարց է առաջանում, թե ինչու՞ չի իրականացվել հանցավոր մտադրությունը․․․

Ինչի՞ հետեւանքով է այն անավարտ մնացել, կամ այլ կերպ ասած՝ ո՞վ կամ ի՞նչն է փրկել այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանին․․․

Իրավապահնե՞րն են այն ժամանակ կանխել այդ հանցավոր մտադրությունը: Այդ դեպքում քրեական գործը պետք է որ հարուցված լիներ դեռեւս 2001-ին,

երբ ծրագրվել է սպանությունը, քաղաքացին պետք է լիներ բանտում, գուցե մինչեւ հիմա էլ կլիներ այնտեղ: Բայց նա ներկայանում է եւ ինքնախոստովանություն անում․․․

Հետեւաբար, եթե իրավապահները իմացել են ու կանխել, ինչու՞ այն ժամանակ չեն հարուցել քրգործ: Իմացել են ընդհուպ պատվիրատու՞ն․․․

Եթե իրավապահները չեն իմացել, ապա ինչու՞ է «պատվերը» մնացել անկատար եւ ի՞նչն է խանգարել սպանության փորձին․․․

Եթե հնարավոր է եղել կազմակերպումը թաքցնել իրավապահ համակարգից, ապա պետք է ենթադրել, որ պատվիրատուն եղել է բավականին ազդեցիկ մարդ, որը գուցե ապահովել է, որպեսզի կազմակերպումը լինի առավելագույնս գաղտնի․․․

Մյուս կողմից, 2001 թվականը բավականին առանձնահատուկ ժամանակահատված էր, պետությունը նոր էր ուշքի գալիս հոկտեմբերի 27-ի հարվածից,

իշխանությունը նոր էր բյուրեղացել եւ վերակազմավորվել, իսկ գործընթացը անշուշտ իր վրա կրում էր 27-ի ահաբեկության լայն ազդեցությունը, ընդհուպ հնարավոր է արտաքին շրջանակներով․․․

ԱԱԾ-ում հարուցված քրգործի եւ փաստացի 18-ամյա վաղեմության ինքնախոստովանության մասին մամուլում հայտնված տեղեկությունը Ռոբերտ Քոչարյանի համար անակնկա՞լ է․․․

Նրա համար նորությու՞ն է, որ 2001 թվականին ինչ որ մարդիկ Արարատի մարզից ինչ որ քաղաքացու պատվիրել են իր սպանությունը․․․

Է՞լ ինչ անակնկալներ կարող են լինել նրա համար այդ նոր հարուցված գործում, եւ ի՞նչ վարքագիծ կարող են դրանք թելադրել երկրորդ նախագահին․․․

Закрыть меню