«Որբերը» սերիալի դերասանը Toyota Celica-ով մխրճվել է ЗИЛ-ի կցորդիչի տակ. (ՖՈՏՈ)

«Որբերը» սերիալի դերասանը Toyota Celica-ով մխրճվել է ЗИЛ-ի կցորդիչի տակ. (ՖՈՏՈ)

Shamshyan.com-ը գրում է․

Մայիսի 13-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․․․

Ժամը 21:40-ի սահմաններում Toyota Celica մակնիշի 35 QC 893 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի Երևանյան փողոցում՝ եկեղեցու հարևանությամբ, մխրճվել է ЗИЛ մակնիշի 34 DA 243 համարանիշի 02 Լ 051 համարանիշի կցորդիչի տակ․․․

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդը ավտոլվացման կետի աշխատակիցների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի ուղեկցությամբ տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն․․․

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժն պետ Ջանիկ Մարությանի գլխավորչությամբ․․․

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Անուշավան Սողոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում․․․

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Այս պահին դեպքի վայր է ժամանել նաև քարշակ ավտոմեքենան և քաղաքացիները ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ ավտոմեքենան կցորդիչի տակից դուրս բերելու համար․․․

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Toyota Celica-ի վարորդը հանրությանն հայտնի «Որբերը» սերիալի դերասաններից Նարեկ Պալեզյանն է․․․

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով․․․

Закрыть меню