Ուշագրավ բացահայտում է սպասվում. Նիկոլ Փաշինյանին Դավիթ Սանասարյանի մասին տեսանյութ են փոխանցել

Ուշագրավ բացահայտում է սպասվում. Նիկոլ Փաշինյանին Դավիթ Սանասարյանի մասին տեսանյութ են փոխանցել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Դավիթ Սանասարյանի ղեկավարած Պետական վերահսկողական ծառայության գլխին շարունակվում են սեւ-մութ ամպեր կուտակվել․․․

Ավելին, երեկ «Ժողովուրդ» օրաթերթին իրազեկ աղբյուրներից տեղեկություններ հասան այն մասին,

որ Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի օրերն այդ պաշտոնում, այնուամենայնիվ, հաշված են․․․

Նա արարքներ է թույլ տվել, որոնք հազիվ թե որեւէ կերպ ներվեն իշխանությունների կողմից․․․

Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերջերս Դավիթ Սանասարյանի հետ կապված ուշագրավ փաստերի մասին վկայող տեսանյութ են ցույց տվել՝ կոմպրոմատներ` կոնկրետ փաստերով․․․

Ու հիմա Սանասարյանը պետք է պատասխան տա, թե իր ունեցվածքը երբ, որտեղից եւ ինչ միջոցներով է ձեռք բերել,

թեկուզ որ դրանք լինեն ուրիշի անունով․․․

Նշենք, որ պաշտոնավարման սկզբում նա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում ներկայացրել էր, որ չունի ո՛չ գույք, ո՛չ էլ դրամական միջոցներ…

Закрыть меню