Չեք հավատա, բայց… 13 ժամ` օդանավում, հղիության վերջին ամսում. Նաիրա Մովսիսյանն անկեղծանում է — MediaInfo.am
Չեք հավատա, բայց… 13 ժամ` օդանավում, հղիության վերջին ամսում. Նաիրա Մովսիսյանն անկեղծանում է

Չեք հավատա, բայց… 13 ժամ` օդանավում, հղիության վերջին ամսում. Նաիրա Մովսիսյանն անկեղծանում է

Armlur.am-ը գրում է․

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով….

Շարքի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշում են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ․․․

Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի Նաիրա Մովսիսյանն է․․․

Նա, նախ, հիշեց ուշագրավ մի փաստ հղիության շրջանից.

«Իսկապես չեք հավատա, բայց ծննդաբերությունից ընդամենը մի քանի օր առաջ 13 ժամ օդանավով թռիչք եմ ունեցել․․․

Շատերին էր զարմացրել իմ համարձակությունը․․․

Փառք աստծո, ամեն բան բարեհաջող ընթացք ստացավ, եւ իմ դստրիկը չորոշեց ծնվել հենց օդանավի մեջ»,- ծիծաղելով նշեց դերասանուհին․․․

Անդրադառնալով բեմական կյանքին՝ Նաիրան հիշեց. «Մեկ անգամ չէ, որ ներկայացումից րոպեներ առաջ փակված եմ մնացել զուգարանում․․․

Դա պարզապես սարսափելի է, երբ հանդիսատեսը սպասում է քեզ, իսկ դու անելանելի իրավիճակի մեջ ես․․․

Բախտս բերել է, որ հաջողվել է վերջին պահին դուրս պրծնել այնտեղից․․․

Ի դեպ, ասեմ, որ դերասաններից միայն ես չէ, որ հայտնվել եմ «թակարդում»․․․

Կոլեգաներիս հետ նույնպես այդպիսի դեպքեր հաճախ են եղել»․․․

Դերասանուհին մի դրվագ էլ ճամփորդական կյանքից առանձնացրեց.

«Չեք հավատա, բայց Եգիպտոսում մեկ շաբաթ շարունակ փարաջայով եմ շրջել․․․

Նախ՝ այդպես ավելի զով էր, հնարավոր էր հաղթահարել շոգը, եւ հետո՝ որպես կին` ինձ ավելի ապահով էի զգում․․․

Գիտեմ, որ այդ երկրում կանանց համար այնքան էլ անվտանգ չէ, հատկապես՝ զբոսաշրջիկների, ուստի գտել էի օպտիմալ լուծումը»,- ասաց մեր զրուցակիցը․․․

Նա հավելեց, որ թե՛ մասնագիտության բերումով, թե՛ խառնվածքից ելնելով՝ իր հետ ուշագրավ դեպքեր հաճախ են պատահում․․․

Նաիրան այն կանանցից է, որոնք եթե գրի առնեն դրանք, ապա մի ամբողջ օրագիրն էլ, թերեւս, չի բավականացնի․․․

Закрыть меню