«Չհասկացա ոնց՝ դանակը ֆռռաց ու մտավ մորս փորը..». 40-ամյա տղամարդը հարբել ու դանակահարել է մորը

«Չհասկացա ոնց՝ դանակը ֆռռաց ու մտավ մորս փորը..». 40-ամյա տղամարդը հարբել ու դանակահարել է մորը

1in.am-ը գրում է․

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է ին․Արթուր Բ.-ի գործի դատական քննությունը…

40-ամյա Արթուրին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով…

Գործով տուժողը Արթուրի մայրն է…

Ըստ դատական ակտի՝ Արթուր Բ.-ն բնակվել է մոր հետ…

Նա չարաշահել է ալկոհոլի օգտագործումը և հաճախակի վիճել է մոր հետ: Վերջինս որդուն նախատել է խմելու համար, իսկ որդին հիվանդագին է ընդունել մոր դիտողությունները, մշտապես վեճի է բռնվել մոր հետ…

2018 թվականի ապրիլի 6-ին՝ Մայրության օրվա նախօրեին, Արթուրը աշխատանքից տուն է վերադարձել ուշ երեկոյան և սկսել է օղի խմել…

Մայրը խոհանոցում դիտողություն է արել Արթուրին, վերջինս վիճել է մոր հետ, ապա խոհանոցի սեղանին դրված սպիտակ բռնակով դանակը վերցրել ու մեկ հարված է հասցրել մոր որովայնի շրջանին՝

պատճառելով ծանր մարմնական վնասվածք՝ թափանցող վերք, որն ուղեկցվել է սիգմայաձև աղու վնասումով, ներքին և արտաքին արյունահոսությամբ…

Դրանից հետո Արթուրը փոխել է մոր շորերը, արյունոտ շորերը տարել-պահել կամ դեն է նետել, դանակը թաքցրել է խոհանոցի պահարանի դարակում, ապա փակվել է իր ննջարանում…

Վիրավոր մայրը պառկել է խոհանոցի թախտին, լուսացրել է գիշերը, իսկ առավոտյան զանգել ու կանչել է աղջկան՝ խնդրելով հետը ցավազրկող դեղ տանել…

Շարունակությունը՝ այստեղ

Закрыть меню