Պահանջում են Զախարովայի ներողությունը հայերից ու Փաշինյանից. Ինչ է նկատի ունեցել ՌԴ ԱԳՆ խոսնակը

Պահանջում են Զախարովայի ներողությունը հայերից ու Փաշինյանից. Ինչ է նկատի ունեցել ՌԴ ԱԳՆ խոսնակը

armtimes.com-ը գրում է․

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքի իր էջում ժամեր առաջ մեջբերել է Նիկոլ Փաշինյանի՝ Պետերբուրգում կայացած ֆորումի ժամանակ ասված ելույթի խոսքերից մի հատված՝ գրելով.

«Նիկոլ Փաշինյանը՝ պիտերյան ֆորումին. «Երբ բոլորը դժգոհ են, հարկավոր է անել այնպես, որ բոլորը գոհ լինեն»․․․

Զախարովայի գրառումը բուռն մեկնաբանությունների եւ քննարկումների առիթ է դարձել․․․

Աշխարհի տարբեր ծայրերից ու Հայաստանից մեկնաբանում են ՌԴ ԱԳՆ խոսնակի մեջբերումը՝ մեղադրելով նրան անհարգալից վերաբերմունք դրսեւորելու,

իր գերատեսչության եւ երկրի անունը սեւացնելու եւ պաշտոնյային ու խոսնակին ոչ հարիր պահվածքի համար․․․

Մեկնաբանություններում նշվում է, որ Զախարովան պետերբուրգյան ֆորումի ամբողջ ընթացքից եւ վարչապետի երկար ելույթից ընդամենը 1 տող է հասկացել եւ բացարձակ անտեղի է այն մեջբերելը․․․

Նշվում է նաեւ, որ սա Ռուսաստանի վերաբերմունքն է ժողովրդի կողմից ընտրված վարչապետի նկատմամբ․․․

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, երեւանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանն ի պատասխան Զախարովայի գրառման,

ֆեյսբուքի իր էջում եւ խոսնակի գրառման մեկնաբանություններում հայտնել է ֆլեշմոբի մեկնարկի մասին,

որով պահանջում են Մարիա Զախարովայից՝ ներողություն խնդրել Հայաստանի Հանրապետության ղեկավարի խոսքերը իրոնիայով ներկայացնելու համար,

որովհետեւ եղբայրական հայ ժողովրդի նկատմամբ դա չափազանց անհարգալից վերաբերմունք է․․․

Ներկայացնում ենք Զախարովայի գրառման մեկնաբանություններից մի քանիսը.

 

 

 

 

 

 

Закрыть меню