Պարոն Փաշինյան, շտապ փոխիր խորհրդատուներիդ, քանի ուշ չէ — MediaInfo.am
Պարոն Փաշինյան, շտապ փոխիր խորհրդատուներիդ, քանի ուշ չէ

Պարոն Փաշինյան, շտապ փոխիր խորհրդատուներիդ, քանի ուշ չէ

Հիշեցնենք, որ այսօր  ոստիկանները «Ադեկվադ»-ի գրասենյակից  Արթուր Դանիելյանին տարան ձեռնաշղթաներով, ինչի վերաբերյալ տեսագրությունը տարածվել է համացանցում․․․

«Ադեկվադ»-ի անդամները փաստեցին, որ ոստիկանները գրասենյակ են մուտք գործել առանց թույլտվության։ Ըստ նրա՝ նա ձերբակալվել է վարչապետի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար․․․

Այն դիտարկմանը, որ ըստ ոստիկանության Ա.Դանիելյանը ոչ թե ձերբակալվել է, այլ բերման է ենթարկվել՝ նրանք պդել էին, որ Ա.Դանիելյանը ձերբակալվել է. գրասենյակից տարել են ձեռնաշղթաներով․․․

Հավելենք, որ Արթուրը մեղադրվում է մի բանում, որտեղ բառացի կրկնել է հայտնի ակԾիվիստ Ջիվան Աբրահամյանի կոչերը․․․

Ջիվանն ասել էր, որ շուտով կարող է ինքը կոչ անել, որ քարերով ցխեն Բակո Սահակյանի գլուխը։ Այստեղ, ոստիկանները ոչ մի հանցակազմ չէին տեսել Ջիվանի տվյակ կոչում․․․

Արթուրն իր հերթին ասել էր, որ կարող է կոչ անել, որ քարերով ցխեն Նիկոլ Փաշինյանի գլուխը։ Արթուրն ասել է, որ ձերբակալությունը եղել է«այն պարագայում, երբ տառացիորեն կրկնել եմ մի արտահայտություն, որը մի քանի շաբաթ առաջ Բակո Սահակյանի հասցեին կիրառել էր նիկոլապաշտ ակտիվիստը, այսպես ասեմ․․․

Խոսքը վերաբերում է  այն հայտարարությանը, որում ոստիկանությունը նախկինում որևէ հանցակազմ չէր տեսել․․․

Երբ Ջիվան Աբրահամյանը ասել էր, առաջին  կոչ անողը կլինի,  որ Բակո Սահակյանի գլուխը քարերով ցխեն»,-մանրամասնեց Արթուր Դանիելյանը՝ ընդգծելով, որ այդ հայտարարությունն արել է, իմանալով, որ ոստիկանությունը դրա մեջ որևէ հանցակազմ չի տեսնում․․․

Ամենևին չողջունելով թե Արթուրի արարքը ու թե առհասարակ «Ադեկվադ»-ի գործունեությունը, ու անձնական  մեծ զզվանք տածելով այդ կուսակցության շատ անդամների հանդեպ, պետք է փաստենք, որ այս քայլը ի վնաս Փաշինյանի է աշխատում։ Ահա թե ինչի կարող է բերել՝ հանրությանը սևի և սպիտալի բաժանելը․․․

Երբ ժամանակին, Ջիվանը կրեր համարժեք պատասխանատվությունը, ապա այսօր Արթուրն ու նրա նմանները չէին կարողանա հանգիստ ինչ ուզեին խոսեին։ Օրենքն, անկասկած պետք է հավասար գործի բոլորի հանդեպ․․․

Պարոն Փաշինյան, ավելի լավ է փոխեք Ձեր խորհրդականներից ոմանց, որպեսզի նման իրավիճակի մեջ չհայտնվեք․․․

Գիտեմ, որ հիմա սուտի նիկոլապաշտ ակտիվիստները ովքեր իրականում ոչինչ չունեն արած մեր երկրի համար, միագամից ամենավատ քոմենթներն են անելու՝ առանց խորանալու, հասկանալու գրածիս իրական իմաստը, բայց ճշմարտությունը չասելը սխալ կլինի․․․

Հ․Գ․ Պարոն Փաշինյան, ես նույնպես Ձեր համակիրն եմ ու կարծում եմ, որ թե Ջիվանը ու թե Արթուրը պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ եթե նույն արարքի, կոչի համար մեկը ձերբակալվում է, իսկ մյուսը ազատորեն շրջում քաղաքում, ապա դա ակնհայտ սխալ տեղ տանող ճանապարհ է․ գրել է Լիլիթ Հակոբյանը

Закрыть меню