Սարը հանձնող վարչապետը ժողովրդի անունից այլևս խոսելու իրավունք չունի. ակտիվիստ

Սարը հանձնող վարչապետը ժողովրդի անունից այլևս խոսելու իրավունք չունի. ակտիվիստ

Սա ազգային անվտանգության խնդիր է: Այս մասին այսօր` օգոստոսի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Գեղամ Սիմոնյանը` անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործմանը:

«Մենք ունենք իշխանության սուրոգատ, էս տղեն, ես բան չեմ ասում, միգուցե փորձում ա ինչ-որ հարց լուծի, բայց ինքը շրջապատված է մարդկանցով, որոնք ոչինչ իրենցից չեն ներկայացնում:

Սա է խնդիրը, վերջապես ուշքի եկեք, Հայաստանին Սահմանադրության փոփոխություն է պետք, Հայաստանին նոր ԱԺ է պետք, նոր իրավակարգ է պետք, կայուն իրավակարգ է պետք»,- ասաց նա:

Փաստաբանի խոսքով՝ միայն այդ դեպքում երկիրը կզարգանա, և ներդրողը կգա, ու թող չվախեցնեն, որ ներդրողը Լիդիանի պատճառով չի գա. «Բոլոր ներդրողները հասկանում են՝ Լիդիանը ով է, ինչ ընկերություն է, և օֆշորային սկանդալի մեջ ոչ ոք չի ուզում թաթախվի, և ոչ ոք չի ուզենա որևէ կապ ունենա Լիդիանի հետ, կամ որևէ հղում անի Լիդիանին, կամ Լիդիանի փորձին:

Լիդիան ընկերությունն այսօր կամա, թե ակամա, ինչ-որ մեկի մասնակցությամբ, միգուցե գործող նախագահի, որը խորհրդի անդամ էր: Մի խոսքով` էս ընկերությունը լոբբինգ է անում, ընկերության հետևում կանգնած մարդիկ լոբբինգ են անում զուտ իրենց շահերի համար:

Ազգային շահը երկրորդված է, ժողովուրդ ջան: Սա ազգային անվտանգության խնդիր է, իրավական հարթության մեջ չի խնդիրը գտնվում»,- ասաց նա:

Փաստաբանի կարծիքով՝ եթե Փաշինյանն ընտրություններ աներ նոր Սահմանադրությամբ, նման իրավիճակ չէր լինի:

«Եթե Նիկոլ Փաշինյանը քաջություն ունենար և ընտրություններին գնար նոր սահմանադրությամբ, ապա սրանք չէին լինի: նա հետևողական չեղավ, չփոխեց Սահմանադրությունը, նոր խաղի կանոններ չսահմանեց, իրավաքաղաքական գնահատական չտվեց անցյալին, և դրա արդյունքում ունենք էն, ինչ որ ունենք. սա առաջին ծաղիկն է, հետևանքներ շատ են լինելու:

Եվ վերջապես ընտրել եք վարչապետին, մի հատ հարց տվեք, հարգելի վարչապետ, եթե դուք էսօր մի հատ քնձռոտ օֆշորի հարց չեք կարողանում լուծել, Հայաստանի առաջ ծառացած են բազմաթիվ լուրջ, գլոբալ խնդիրներ, այդ թվում արցախյան հարցը, վաղը եթե ձեր վրա մի փոքր ճնշում լինի, պարոնա՛յք, ի՞նչ եք անելու, բարձր ձայնով լացելո՞ւ եք:

Եթե էսօր մի քնձռոտ Լիդիանի միֆ ճնշմանը չեք կարողանում դիմանալ` ոչ իրավաչափ, ոչ լեգիտիմ, անհեռանկար: Սարը հանձնող վարչապետը ժողովրդի անունից այլևս խոսելու իրավունք չունի, նա այլևս ոչ լեգիտիմ վարչապետ ա:

Մի մարդ, ով պատրաստ է հանձնել հայրենիքը, իմ համար մեռած մարդ ա: Եթե որևէ մեկը կարծում է, որ սենց Բաղրամյան 26-ի պատերից այն կողմ ծածկադմփոց են անելու հարցը, անցնելու ա, իրանք չարաչար սխալվում են: Էս ազգը ոտքի է կանգնել, էս ազգը չի հանձնվելու, էս ազգը պայքարող տեսակն է»,- ասաց նա:

Закрыть меню