Սեյրան Սարոյանը Մանվել Գրիգորյանի վիճակի մասին խոսել է Նիկոլ Փաշինյանի հետ

Սեյրան Սարոյանը Մանվել Գրիգորյանի վիճակի մասին խոսել է Նիկոլ Փաշինյանի հետ

Գեներալ Սեյրան Սարոյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ գեներալ Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքին՝ հայտարարելով, որ նոր փաստեր են ի հայտ եկել: Նա դժգոհեց, որ գեներալներին պախարակում են:

 

«Հմի ի՞նչ վիճակում ա Մանվելը»,- հարցադրում արեց նա՝ շարունակելով, որ դատարանը պետք է որոշի, կհասկանանք՝ մեղադրանքը ճիշտ էր, թե ոչ:


«Ճիշտ ա, էն վախտ էտ նամակները որ տեսքանք, սաղս էլ էմոցիայի մեջ էինք, շոկի մեջ էինք: Հիմա սաղդ տենում եք, դատարանում ա գործը: Ես շոկից դուրս եմ եկել, որովհետև փաստեր կան, թե էտի որտեղի՞ց հայտնվավ ըտեղ»,- ասաց նա:


Ըստ Սարոյանի՝ ամեն ինչ պարզաբանվելու է, կան փաստեր, դեռ պետք է ճշտումներ անել:

Նա ասաց, որ Նիկոլ Փաշինայնի հետ խոսել է Մանվել Գրիգորյանի մասին: «Խոսել եմ, որպեսիզի հանկարծ էդ մարդը չմեռնի բերդի մեջ, ըլնենք խայտառակ ամբողջ աշխարհում»,- մանրամասնեց Սարոյանը:

Հարցին, թե այսինքն՝ միջնորդել է վարչապետին, որպեսզի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվի՞, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Ասենք՝ Մանվելը գնաց իրանց տուն, բերդում չեղավ, ո՞ւր պտի փախնի Մանվելը:

Փաշինյանն ասաց՝ գեներալ ջան, կա քննություն, կան մարդիկ, կա բժշկություն, եթե կտենանք, որ եթե իրոք վատ ա, հիվանդ ա, կփորձենք էդ հարցին ուրիշ լուծում տանք»,- ասաց Սարոյանը:

Закрыть меню