Սերժ Սարգսյանն իջավ ու անմիջապես թռավ սահման. Ինչ կատարվեց — MediaInfo.am
Սերժ Սարգսյանն իջավ ու անմիջապես թռավ սահման. Ինչ կատարվեց

Սերժ Սարգսյանն իջավ ու անմիջապես թռավ սահման. Ինչ կատարվեց

Lragir.am-ը գրում է․

Արցախի պաշտպանության բանակը հայտնել է հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում զոհի մասին: Ինչ հանգամանքներում է զոհվել մեր զինծառայողը, դեռեւս հայտնի չէ, պարզելու է քննությունը․․․

Տեղեկությունը սակայն առանձնահատուկ ուշադրություն է գրավում այն իրադարձությունների պայմաններում, որոնք վերջին օրերին առկա են Արցախի հարցի կարգավորման գործընթացում,

եւ հատկապես մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունենալիք Հայաստանի անվտանգության խորհրդի արտահերթ նիստի պայմաններում․․․

Իրավիճակը վերադառնում է լարվածության փո՞ւլ, որ առկա էր մինչեւ Դուշանբեն, թե՞ Փաշինյան-Ալիեւ նոր հանդիպումից առաջ Բաքուն փորձում է դիրքային առավելություն ստանալ, այսպես ասած «մկան ցուցադրելով»․․․

Երեւանի ու Ստեփանակերտի պատասխանը բավականին հստակ է: Ընդհանրապես բավական հստակ է գիծը, որ հայկական կողմը որդեգրեց թավշյա հեղափոխությունից հետո, սկսելով «մադրիդյան» տրամաբանությունից դուրս գալու գործընթաց․․․

Փուլն իրապես բավականին բարդ է: Երեւանը սկսել է ապամոնտաժել մի իրականություն, որ ձեւավորվել է 23-24 տարիների ընթացքում․․․

Գործնականում դրա ապամոնտաժումը 2016-ի ապրիլին սկսեց հայկական բանակը, կասեցնելով ադրբեջանական գրոհն ու պահելով Հայաստանի ինքնիշխանության ու ռազմա-քաղաքական հեռանկարների վերջին թելը․․․

Սակայն հետագայում քաղաքական իշխանությունն անկարող եղավ այդ թելով հյուսել նոր իրավիճակ, թեեւ Վիեննայում ստացավ դրա հնարավորությունը․․․

Ադրբեջանը փորձեց Ռուսաստանի օգնությամբ կասեցնել այդ հնարավորությունը: Մոսկվան մի կողմից անկարող լինելով Բաքվին աջակցել «պատերազմի իրավունքը» վերականգնելու հարցում,

մյուս կողմից աջակցեց Վիեննայի օրակարգը առնվազն սառեցնելու գործում, քանի որ դրանով կորցնում էր ստատուս-քվոյի կառավարման գերիշխող դիրքը․․․

Հատկանշական է, որ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից վերադառնալով, Սերժ Սարգսյանը գրեթե անմիջապես՝ օդանավակայանից մեկնեց Արցախ եւ այցելեց հարավային սահման, որտեղ արձանագրվել էր ապրիլյան պատերազմի դիրքային կորուստը․․․

Հատկանշական էր, որ Սարգսյանը նույնիսկ կոստյումը չէր փոխել կամուֆլյաժի, ինչն անում էր սովորաբար սահմանային դիրքեր այցելելիս․․․

Արդյոք Սանկտ-Պետերբուրգից հետո Սերժ Սարգսյանը փորձեց այդ հապշտապ, անմիջապես Արցախ այցով ընդդիմանալ Վիեննան չեղարկելու ռուս-ադրբեջանական փորձին․․․

Եվ արդյոք դրա հետեւանքով նա ստացավ Հայաստանում հուլիսյան ծայրահեղ լարվածությունն ու ողբերգական իրավիճակը․․․

Այդ ֆոնին էլ հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանի Սանկտ-Պետերբուրգ մեկնելու ճանապարհին հայտարարվեց Երեւանում Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալության մասին, զենք պահելու եւ ապստամբություն նախապատրաստելու մեղադրանքով կամ կասկածով․․․

Սարգսյանը կարողացավ հուլիսին պահել իշխանությունը, բայց հնարավոր է Վիեննայի գնով, ինչպես 2013-ին իշխանությունը պահեց Եվրասոցացիայի գործընթացի տապալման գնով․․․

2018-ի ապրիլին Սարգսյանը հասկացավ, որ երրորդ անգամ իշխանություն կարող է պահել այլեւս միայն Հայաստանի եւ Արցախի գնով, ու հայտարարելով, որ Նիկոլը ճիշտ է, ինքը՝ սխալ, հեռացավ․․․

Փաշինյանը գրեթե անմիջապես ձեռնամուխ եղավ Արցախի հարցում գործված գրեթե 25-ամյա սխալն ուղղելուն, ավելի շուտ՝ 2016-ի բանակի ուղղումը քաղաքական գործընթացի վերածելուն, կամ գործնականում մեկ-մեկուկես ամիս տեւած հետապրիլյան գործընթացը վերականգնելուն․․․

Դա բավականին բարդ գործընթաց է, դիմադրության բազմաշերտ օջախներով՝ թե Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս, այդ թվում Հայաստանի ներսում եղած օջախների աջակցությամբ․․․

Տվյալ պարագայում խնդիրը լոկ Արցախի հարցը չէ: Այն հայկական պետականության եւ հայկական իշխանության հարց է: Փաշինյանը լավ է պատկերացնում, որ առանց այդ 25-ամյա սխալն ուղղելու հնարավոր չի լինելու պահել իշխանություն եւ պահել պետականություն․․․

Закрыть меню