Վանգայի 40 լավագույն բաղադրատոմսերը

Վանգայի 40 լավագույն բաղադրատոմսերը

Info-arm.com-ը գրում է․

Բացի գուշակություններից, պայծառատես Վանգան նաև կարողանում էր զանազան հիվանդություններ բուժել բույսերի միջոցով: Նա երբեք չի հերքել բժշկության դրական կողմերը, բայց հաճախ ասել է, թե դեղերի շատ կիրառությունը վտանգավոր է, քանի որ դրանք «խցանում են մարդ-բնություն կապը»…

Հազի դեպքում (երեխաների մոտ)

1. Բրոնխիտի վաղ փուլերում կարելի է երեխային մեկ թեյի գդալ գերչակի յուղ խմեցնել…

2. Մեկ կարտոֆիլին, մեկ սոխին և մեկ խնձորին ավելացնել մեկ լիտր ջուր և եփել այնքան ժամանակ, մինչև կաթսայում մնա ջրի կեսը: Թուրմը տալ երեխային օրական երեք անգամ մեկ թեյի գդալ…

3. Սխտորի 5 միջին պճեղը մանրացնել կամ տրորել, ավելացնել մեկ բաժակ չպաստերիզացված կաթ և լավ եռացնել: Ստացված թուրմը երեխան պետք է խմի օրական մի քանի անգամ…

4. Փոքրիկ երեխաներին ծանր հազի ժամանակ հարկավոր է օրական մի քանի անգամ մեկ թեյի գդալ մեղրի և տաք բուսայուղի խառնուրդ (1:1 հարաբերակցությամբ) տալ…

5. 100 գրամ մեղրը, 100 գրամ թարմ կարագն ու վանիլինի փոշին լավ խառնել և ընդունել օրական 3 անգամ մեկ թեյի գդալ…

Հելմինտների դեպքում

1. Կլոր որդերի դեպքում հարկավոր է խառնել ½ կգ սպիտակ ճագոմի (омела белая) տերևները, ½ կգ սպիտակ ճագոմի հատապտուղները և 1 գրամ կատվախոտի արմատը, տրորել հումքը և դարձնել փոշի, այնուհետև ընդունել օրական 3 անգամ կես գրամ…

2. Դդմի սերմերը մաքրել, մանրացնել մսաղացով, այնուհետև ամեն առավոտ սոված փորին ուտել 2 ճաշի գդալ ստացված հումքից և խմել մի բաժակ տաք կաթ: Մեկ ժամ անց հարկավոր է խմել լուծողական միջոց…

3. Լյարդն ու լեղապարկը ախտահարող լյամբլյաներից կարելի է ազատվել՝ պարբերաբար կես բաժակ թթու կաղամբի աղաջուր խմելով…

4. Մեկ գլուխ սոխը կամ սխտորը մանրացնել, ավելացնել մի բաժակ ջուր, թրմել ամբողջ գիշեր և ստացված թուրմը խմել առավոտյան սոված փորին…

5. 5-6 պճեղ սխտորը մանրացնել ու ավելացնել մի բաժակ տաք ջուր: Ընդունել որպես ընդհանուր հակահելմինտային միջոց…

Ալկոհոլային կախվածության դեպքում

1. 50 գրամ ընկույզի կանաչ կեղևները 5 րոպե եփել մեկ բաժակ կաթի մեջ, քամել և խմել: Ընդունել օրական երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան…

2. Անանուխի թուրմին ավելացնել մի փոքր քացախ և ընդունել ամեն օր 2 ճաշի գդալ: Բուժման կուրսը տևում է մեկ ամիս…

3. 2 ճաշի գդալ մաթուզենու տերևներին ավելացնել մեկ բաժակ ջուր և 15 րոպե եռացնել: Ընդունել օրական 5-6 անգամ մեկ ճաշի գդալ…

4. 5 ճաշի գդալ մանրացրած խնկունու տերևներին ավելացնել կես լիտր եռման ջուր, 15 րոպե եռացնել, քամել և ընդունել օրական 8-10 անգամ ¼ բաժակ…

Բարձր զարկերակային ճնշման դեպքում

1. Բաժակի մեջ լցնել մի փոքր եգիպտացորենի ալյուր, ավելացնել եռման ջուր (1 բաժակ) և թրմել ամբողջ գիշեր: Առավոտյան խմել ջուրը՝ աշխատելով չխառնել նստվածքը…

2. Կտորը թրջել գինու կամ խնձորի քացախով (5-6%-անոց) և 5-10 րոպե դնել կրունկներին: Այս ընթացքում հարկավոր է հետևել ճնշմանը և երբ այն կարգավորվի, դադարեցնել պրոցեդուրան…

3. Հիպերտոնիայի բուժման համար հարկավոր է մեկ բաժակ խնձորի քացախին ավելացնել մեկ պճեղ մանրացրած սխտոր և ընդունել ամեն առավոտ…

4. Վանգան նաև խորհուրդ էր տալիս ուտել թարմ սոխ…

Միզաքարային հիվանդության դեպքում

Շարունակությունը՝ այստեղ

Закрыть меню