Վարչապետի անակնկալը մայրաքաղաքի հյուրերին

Վարչապետի անակնկալը մայրաքաղաքի հյուրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 14-ին, անակնկալ է մատուցել Երեւան այցելած զբոսաշրջիկներին։

Նա նստել է զբոսաշրջային ավտոբուս եւ որպես զբոսավար՝ տուրիստներին ներկայացրել մայրաքաղաքի կենտրոնը։

Փաշինյանը անգլերեն պատմել է քաղաքի ստեղծման, ճարտարապետական շինությունների եւ Հայաստանի պատմության կարեւոր իրադարձությունների մասին։

Փաշինյանին «Սիթի տուրի» ընթացքում ուղեկցում էր նա դուրստրը՝ Շուշան Փաշինյանը։


Շրջագայությունից հետո Փաշինյանն ավտոբուսում գտնվող զբոսաշրջիկներին հրավիրել է Կառավարություն, որտեղ օտարերկրյա հյուրերը համտեսել են հայկական գինի, եւ նվեր ստացել հայկական արտադրության մեկական գինի։

Закрыть меню