Տեսանյութ․ «Սա ի սկզբանե Հարությունյան Վահագի սարքած գործն է եղել իմ դեմ»․ Ալավերդու Վահագը մեղադրում է

Տեսանյութ․ «Սա ի սկզբանե Հարությունյան Վահագի սարքած գործն է եղել իմ դեմ»․ Ալավերդու Վահագը մեղադրում է

forrights.am-ը գրում է․

Այսօր Ալավերդի քաղաքում լուր էր տարածվել, որ հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանն ազատ է արձակվել: Ալավերդցիները զանգում էին Աբգարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանին ու հարցնում էին նրան, թե արդյոք ճիշտ է լուրը: Ճարոյանն էլ ստիպված էր հերքել ասեկոսեները․․․

Հիշեցնենք, Վահագն Աբգարյանը մեղադրվում է իր համաքաղաքացի Կամո Փիրուզյանի սպանությունը պատվիրելու և մարզային քննչականի այն ժամանակվա պետ Թաթուլ Շուշանյանին կաշառք տալու համար, իսկ սպանության համար մեղադրվում է Աբգարյանի սանիկ Վլադիմր Դավթյանը /Քր. օր-ի 104 հոդված, մաս 2/․․․

Երեկ դատարանը արդեն երրորդ անգամ չկարողացավ ապահովել տեխնիկական պայմաններ, որոնք հնարավորություն կտային ներկաներին լսելու ԱԱԾ կողմից արված Վահագն Աբգարյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ձայնագրությունները․․․

Երկու նախորդ նիստերը հետաձգվում էին այն պատճառով, որ դահլիճ բերված համակարգիչներն անորակ էին: Երեկ կրկին հեռախոսազրույցի փոխարեն անորոշ խշխշոցներ էին լսվում: Դատավոր Սուսաննա Գզոգյանը ստիպված էր թույլ տալ կողմերին տեղավորվել համակարգչի մոտ, դատավորի կողքին, որ նրանք գոնե ինչ որ բան կարողանան լսել, սակայն դահլիճում հավաքվածները վրդովված էին․․․

«Սա ի՞նչ բաց դատ է: Մենք էլ ենք ուզում լսենք, մենք ուզում ենք համոզվենք, ասել է Վահագը Վլադին՝ գնա, խփի, թ՞ե չի ասել: Մնացածը ինձ համար կարևոր չի», — ասում էր Աբգարյանի ընկերներից մեկը: Այսպիսով, դատավարության ժամանակ խախտվեց հրապարակայնության սկզբունքը․․․

Մի քանի նախադասություն Վահագն Աբգարյանի հեռախոսազրույցից լսվեցին, որոնցից ակնհայտ է, որ Աբգարյանը խորհուրդներ է տալիս ինչ-որ մեկի, թե ինչպես պատասխանել քննիչների հարցերին: Օրինակ, ասում է ինչ-որ մեկին, ենթադրաբար, սպանության կատարողին. «Պետք է ասես ես Վահագի հետ շփում չեմ ունեցել»․․․

Վլադիմիր Դավթյանը սրա հետ կապված հայտարարեց, որ ինքն այդ ժամանակ գտնվել է կալանավայրում, հեռախոս չի ունեցել և Վահագի հետ չի խոսել: «Ստեղ իմ ձենը չկա», — ասաց Վլադ Դավթյանը․․․

Ի պատասխան, տուժողի իրավահաջորդի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ եթե համեմատեն Վլադ Դավթյանի ցուցմունքներն ու Վահագն Աբգարյանի խորհուրդները, թե ինչ պատասխաններ է նա տվել քննիչին, ապա դրանք իրար համապատասխանում են․․․

«Եթե ինքը չի եղել խոսակցության մյուս կողմը, ապա ինչպե՞ս է լինում, որ նա անմիջապես փոխում է ցուցմունքները, այն տարբերակով, որ Վահագն Աբգարյանը իրեն խորհուրդ է տալիս», — ասաց Սահակյանը․․․

Վահագ Աբգարյանը հայտարարեց, որ ձայնագրություններում, որոնք արվել են սպանությունից 10-11 ամիս հետո, «բաներ կան», որոնցից ինքը չի հրաժարվում: «Իմ բոլոր բառերի համար պատրաստ եմ պատասխան տալու», — ասաց ալավերդցի հեղինակությունը․․․

Նա հայտնեց նաև, որ իր դեմ քրեական գործը «սարքել» է քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ, Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալներից Վահագն Հարությունյանը, որը ճնշումներ է գործադրել իր գործով անցնող վկաների վրա․․․

«Մտահոգված եղել եմ, որ սա ի սկզբանե Հարությունյան Վահագի սարքած գործն է եղել: Այլ քրեական գործ կա, որով իմ գործով անցնող վկաները հիմա տուժողներ են ճանաչվել, որովհետև նրանց բոլորին Վահագն Հարությունյանը ստիպել է իմ դեմ ցուցմունքներ տալ: Այս ձայնագրությունները աղավաղված են: Մոտ 40-50 դիսկերից իրենք «փազլի» նման հավաքել են այն, ինչ իրենց պետք է եղել․․․

Անձնական խոսակցություններ են եղել շանտաժի տեսքով: Շատ բան կա, որի մասին ես դեռ կխոսեմ: Դատապաշտպանը ոչ թե էս տուժողի, այլ Հարությունյան Վահագի դատապաշտպանն է, դա կապացուցվի, ես կհորդորեմ տիկին փաստաբանին, որ կամեռաների առաջ շոուներ չսարքի: Ամեն ինչ կպարզվի ու կտեսնեք, որ այս ձայնագրությունների մեջ ոչ մի բան չկա», — նետեց Վահագն Աբգարյանը տուժող կողմի փաստաբանին:

Լուսինե Սահակյանը հակադարձեց. «Վահագն Հարությունյանից շատ դժգոհ են, որովհետև ի տարբերություն այլ քննիչների, որոնց նրանք փոձել են կաշառել ու արդյուք ստանալ, Վահագն Հարությունյանի հետ դա չի ստացվել»․․․

Փաստաբանը իր հերթին զգուշացրեց, որ եթե կան անձինք, որոնք ուզում են իրենց ընկերոջ համար սուտ ցուցմունքներ տալ, որ հասնեն Վահագն Աբգարյանի ցանկացած արդյունքի, ապա նրանք այդ արդյունքը չեն ունենա․․․

Այստեղ պայթեց դահլիճում ներկա Գուրգեն Խեչիկյանը, որը մի քանի օր առաջ ցուցմունք էր տվել ՀՔԾ-ում ընդդեմ Վահագն Հարությունյանի: Նա տեղից բացականչություն արեց. «Ես խ՞ի պետք ա սուտ ցուցմունք տամ»: Դատավորը նրան դուրս արեց դատական դահլիճից․․․

Միջանցքում Գուրգեն Խեչիկյանը պատմեց Forrights. am-ին. «2018 թվականի հունվարի 18-ին, Վահագն Աբգարյանի ձերբակալելու օրը Ազգային անվտանգությունը մասկեքով մտել ա իմ տուն, մինչև հիմա երեխեքս խելքի չեն գալիս: Ես մթոմ, խմբի մեջ եմ: Բայց սաղ գիտեն, ես 11 տարի Երևան-Ալավերդի տաքսի քշող, խելոք մարդ եմ, ես ի՞նչ գործ ունեմ Վահագն Աբգարյանի հետ»․․․

Ի՞նչ էր անում Վահագն Հարությունյանը, որ ասում եք՝ ճնշում էր: «Վահագն Հարությունյանը մեր էր քրֆում, ուշունց էր տալիս, քֆուրով, ծեծելով, որ գրի, որ Վահագի հետ խմբի մեջ ես: Էս ինչի տղեն էլ Ալավերդին չի տենալու: Ասում եմ՝ հարգելիս, ես չեմ կարա գրեմ էդ մարդու վրա: Հիմա ինձ ասում ա, ես սուտ ցուցմունք եմ տվել», — ասաց Խեչիկյանը մեր հարցերին պատասխանելով․․․

Վահագն Աբգարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը հայտնեց դատարանին, որ 2018 թվականի հունվարին մոտ 20 անձ բերման ենթարկված անձինք ցուցմունքներ են տվել ՀՔԾ-ում այն մասին, որ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը նրանցից կոպիտ սեռական հայհոյանքներով, բռնությամբ, ծեծով փորձել է ցուցմունքներ կործել իր պաշտպանյալի դեմ: Այդ անձանցից 4-ի շահերը ներկայացնում է Հակոբ Ճարոյանը․․․

Նա հայտարարեց, որ ավելի վաղ իր պաշտպանյալ Վահագն Աբգարյանն է իրեն պատմել, որ Վահագն Հարությունյանը հայհոյանքներով, ուժ կիրառելով իրենից էլ փորձել է կեղծ ցուցմունքներ ստանալ: «Քանի որ միակ հիմքը նրա պատմածն էր, ես չունեի այլ ապացույց, ես այն ժամանակ ընթացք չտցվեցի», — ասաց փաստաբանը․․․

Լուսինե Սահակյանը հարցրեց, թե ինչպես ստացվեց, որ այդ անձինք դիմեցին հենց Վահագն Աբգարյանի փաստաբանին: Ճարոյանն էլ պատասխանեց. «Ես ալավերդցի եմ, և բոլոր վկաները նույնպես ալավերդցի են, ու ինձ էին ճանաչում»․․․

Այսօր դատարանում խոսեց նաև Վլադ Դավթյանը: Նա ասաց. «Թող ցույց տան ինձ մի փաստ, որ Վահագն Աբգարյանը ինձ ասում ա՝ գնա, սրան խփի, կամ առ էս 10 հազարը, գնա, սպանություն արա: Ես ապահովված տղա, երեք հատ մեքենա ունեմ, ծնողներս 25 տարի է Եվրոպայում են, ամեն ամիս ինձ երեք հազար եվրո են ուղարկում, ես ինքս եկել եմ, խոստովանել սպանությունը: Ինչի՞ց իմացաք, որ ես պատվեր եմ կատարել: Եթե կա կոնկրետ փաստ, ապացույց, ես ինքս կպահանջեմ, որ ինձ դատապարտեն ցմահ ազատազրկման»․․․

Закрыть меню