Տեսեք թե ում կարող եք հրավիրել Ձեր հարսանիքին․ (Ցուցակ) — MediaInfo.am
Տեսեք թե ում կարող եք հրավիրել Ձեր հարսանիքին․ (Ցուցակ)

Տեսեք թե ում կարող եք հրավիրել Ձեր հարսանիքին․ (Ցուցակ)

Վերջերս ընկերներիցս մեկի հարսանիքն էր, իսկ դրանից առաջ հարսանիքի պատրաստությունները, ինչի ընթացքում էլ ծնվեց այդ հետաքրքիր միտքը․ «Ինչքանով են երգում մեր երգիչները հարսանիքների ժամանակ»…

Ու քանի որ այդ ինֆորմացիան խիստ գաղտնի է և ամեն երթուղայինում դրա մասին չես լսի, որոշեցի ամենաստույգ ճանապարհով ճշտել թե ով ինչքան գումարով է երգում…

փակեցի հեռախոսիս համարը և անձամբ զանգահարեցի բոլոր երգիչներին։ Շնորհակալություն ընկերներիս, որ օգնեցին հայթայթել նրանց համարները։ Բոլորին հարցրել եմ, թե որքան կարժենա 30 րոպեանոց ելույթը, այսինքն 5 երգի արժեքը…

Գուրգեն Դաբաղյան 2500 $

Գուրգենին զանգահարեցի առաջինը, պատմեց, որ եկող ամսվա մեջ մի քանի հրավեր ունի Հայաստանից դուրս, ու որ պետք է իր հետ նախօրոք օրը ճշտել..

Ասաց, որ 5 երգը պատրաստ է երգել 2500 $-ով, պատրաստ է իջնել ու դեռ մի երգ էլ նվիրել մեզ, բայց քանի որ նա այս ցուցակում ամենացածր գին ասած երգիչն էր, որոշեցի գին չգցել…

Սոֆի Մխեյան 4000 $

Սոֆին նախ հետաքրքրվեց, թե ով է վարելու միջոցառումը, (մի գուցե ընկերուհու համար էր ուզում գործ դզել) ապա ասեց, որ պետք է խորհրդակցի ու նոր կարող է հրապարակել գինը…

20 րոպե հետո զանգահարեց և ասաց, որ մի երգը կերգեի 1000-1500 $, ու որ պատրաստ է սակարկելու։ Նշեց, որ մի երգը կնվիրի մեզ։ Այսինքն ստացվեց 4000 $…

Նանա 5000 $, սակարկելուց հետո 4000 $

Ի տարբերություն մնացածի, Նանան հարցրեց, թե որ քաղաքում է լինելու հարսանիքը, պատճառաբանելով, որ նրան շատ են հրավիրում դրսից…

Ասաց, որ այդ ընթացքում լինելու է Մոսկվայում, ու կերգի 5000 $-ով, քանի որ պետք է տոմս առնի վերադառնալու համար…

Եվ քանի որ ես չէր պատրաստվում վճարել նրա տոմսի գումարը, սկսեցի գին գցել և ի վերջո կանգնեցինք 4000 $-ի վրա…

Մգեռ 4000 $

Սկզբից զանգահարեցի Մհերին, հարցրեցի թե ինչքանով է պատրաստ երգել իմ հարսանիքին, ինչին նա պատասխանեց, որ անձամբ չի զբաղվում այդ գործերով, ինքը թվեր չի հրապարակում և տվեց իր գործերով զբաղվողի համարը…

Ժոռը, նրա գործընկերը ասաց, որ Մհերը պատրաստ է երգել 4000 $-ով, իսկ եթե ուզում ենք, որ նա նաև վարի միջոցազռումը ապա կկազմի 5000 $…

Շարունակությունը՝ այստեղ

Закрыть меню