Տնօրենը սպառնացել է աշակերտներին, թե քննությունից կտրվելու եք եւ մնաք նույն դասարանում. Ինչ է կատարվել

Տնօրենը սպառնացել է աշակերտներին, թե քննությունից կտրվելու եք եւ մնաք նույն դասարանում. Ինչ է կատարվել

armdaily.am-ը գրում է․

Վերջին զանգին ընդառաջ մեր խմբագրությունը ահազանգեր է ստանում ծնողներից․․․

Եւ եթե նախկին տարիներին ահազանգերը կապված էին լինում դրամահավաքության դեպքերի հետ, ապա այժմ գործ ունենք դրանց բացակայության հետեւանքների հետ․․․

Մեր խմբագրություն դիմած ծնողները պատմում են, որ Ալ. Բլոկի անվան 122-րդ դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը երեկ մտել է 9-րդ դասարան եւ սկսել սպառնալ աշակերտներին՝ ասելով, թե

«Հայոց լեզվից կենտրոնացված քննությունը հանձնելու եք 155 դպրոցում, այդ ես եմ այդպես արել, որ ձեր քննությունները ուրիշ դպրոցում հանձնեք,

ես վստահ եմ, որ դուք չեք հանձնելու քննությունը, վերաքննության եք մնալու, իսկ եթե երկու վերաքննության մնաք, մնալու եք նույն դասարանում»․․․

«Դա նույնն է, որ կյանքի համար պայքարող հիվանդին գնաս ասես, միեւնույն է, մեռնելու ես,

ինչ խոսք, շատ լավ ոգեւորել է մեր երեխաներին քննությունից ընդամենը օրեր առաջ, իսկական դպրոցի տնօրենին վայել պահվածք․․․

Ուղղակի ամոթ է, որ նրա դասարանից դուրս գալուց հետո աշակերտները շրջվել, իրար ասել են՝ էս փող է ուզում»,-պատմեց մեզ ահազանգած ծնողը․․․

Նա շեշտեց, որ այդ դպրոցում տարիներ ի վեր ավանդույթ է եղել աստղաբաշխական գումարներ նվիրելը տնօրենին,

իսկ քանի որ հեղափոխությունից հետո դրամահավաքությունը վերացել է, տիկինը չի կարողանում հաշտվել այդ իրականության հետ, դրանով են պայմանավորված ջղաձգումները․․․

Ի դեպ, զայրացած ծնողները պատրստվում են դիմել նաեւ Երեւանի քաղաքապետարանի եւ ԿԳՆ թեժ գծերին,

անհրաժեշտության դեպքում նրանք պատրաստ են անգամ ձայնագրություններ տրամադրել․․․

Закрыть меню