Փաստաբանը Քոչարյանին ազատած դատավորի դեմ հաղորդում է ներկայացրել ԱԱԾ, ՀՔԾ և Գլխավոր դատախազություն — MediaInfo.am
Փաստաբանը Քոչարյանին ազատած դատավորի դեմ հաղորդում է ներկայացրել ԱԱԾ, ՀՔԾ և Գլխավոր դատախազություն

Փաստաբանը Քոչարյանին ազատած դատավորի դեմ հաղորդում է ներկայացրել ԱԱԾ, ՀՔԾ և Գլխավոր դատախազություն

Փաստաբանը Քոչարյանին ազատած դատավորի դեմ հաղորդում է ներկայացրել ԱԱԾ, ՀՔԾ և Գլխավոր դատախազություն․․․

armdaily.am-ը գրում է․

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին կայացրել էր որոշում Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին․․․

Իսկ ավելի վաղ նա կալանքից ազատել էր 2-րդ նախագահին․․․

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին․․․

Սիրունյանի պնդմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի և այլոց գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից կայացված դատական ակտն ապօրինի է և կայացվել է դատավորի կողմից իր լիազորությունների ակնհայտ խախտմամբ․․․

Որպես պատճառաբանություն Սիրունյանը ներկայացրել է այն, որ քրեական գործով վարույթը դատարանի որոշմամբ կարող է կասեցվել,

եթե դատարանը գտնում է, որ օրենքը, որը կիրառվում է, հակասում է ՀՀ սահմանադրությանը,

իսկ Գրիգորյանը անցել է իր լիազորությունների սահմանը ու դիմել է ՍԴ-ից մեկնաբանություններ ստանալու խնդրանքով,

որի իրավունքը չուներ, բացի դա Գրիգորյանի խնդրանքը չի բխում նաև ՍԴ-ի լիազորություններից․․․

Դատավորը նաև խախտել է միջնորդությունների քննարկման դատավարական ընթացակարգը․․․

Սիրունյանը հաղորդման մեջ նշել է նաև, որ դատական ակտը ամբողջությամբ կառուցված է Գրիգորյանի անձնական դրդումների վրա,

իսկ դատողություններ ու կարծիքներ ունեցող դատավորը պետք է առնվազն ինքնաբացարկ հայտներ․․․

Закрыть меню