Փորձարկվել է առաջին հայկական արտադրության հեռակառավարվող մարտական մեքենան (Տեսանյութ)

Փորձարկվել է առաջին հայկական արտադրության հեռակառավարվող մարտական մեքենան (Տեսանյութ)

Համացանցում տարածվել է հայկական արտադրության SCORPION IS-15 hեռակառավարվող մարտական մեքենայի փորձարկման տեսանյութը: Ռոբոտը նախատեսված է մարտական հատուկ առաջադրանքների համար: Մեքենայի երկարությունը 1մ 20 սանտիմետր է, քաշը՝ 370կգ: Այն կարող է սարքավորվել հեռակառավարվող գնդացրով, նաև ձեռքի հակատանկային ականանետով: Մարտական մեքենան կարող է զարգացնել մինչև 40 կմ/ժ արագություն:

Հեռակառավարվող մարտական մեքենան կարող է աշխատել նաև քաղաքային պայմաններում, հաղթահարել շինությունների սանդուղքները: SCORPION IS-15-ը սարքավորված է նաև դռներ բացելու կամ անհրաժեշտության դեպքում՝ կոտրելու հնարավորությամբ։

Закрыть меню