Քիչ առաջ Գյումրիում 45-ամյա հայրը անզգուշաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան տղային

Քիչ առաջ Գյումրիում 45-ամյա հայրը անզգուշաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան տղային

Քիչ առաջ Գյումրիում 45-ամյա հայրը անզգուշաբար վրաերթի է ենթարկել 2 տարեկան տղային․․․

Shamshyan.com-ը գրում է․

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում․․․

Ժամը 21:00-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Լալայան փողոցում, Կազաչի պոստ 127/006 տնակի բնակիչը ավտոտնակից իր վարած Volga մակնիշի 35 CZ 204 համարանիշի ավտոմեքենան դուրս բերելու ժամանակ հետընթաց վրաերթի է ենթարկել իր 2 տարեկան տղային․․․

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ․․․

Ժամանել է նաև ոստիկանութան Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ․․․

Դեպքի վայրում են գտնվում նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝

վաշտի հրաանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ․․․

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչներն ու ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները․․․

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ․․․

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը․․․

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը նշված հասցեի բնակիչ, 45-ամյա Արտեմ Ասատրյանն է․․․

Закрыть меню