11 պատմական կերպարներ, որոնք ոգեշնչել են «Գահերի խաղ» հեռուստասերիալի ստեղծողներին — MediaInfo.am
11 պատմական կերպարներ, որոնք ոգեշնչել են «Գահերի խաղ» հեռուստասերիալի ստեղծողներին

11 պատմական կերպարներ, որոնք ոգեշնչել են «Գահերի խաղ» հեռուստասերիալի ստեղծողներին

Blognews.am-ը գրել է․ 11 պատմական կերպարներ, որոնք ոգեշնչել են «Գահերի խաղ» հեռուստասերիալի ստեղծողներին․․․

«Գահերի խաղ» հեռուստասելիալի հերոսների և նրանց պատմական նախատիպերի միջև կարելի է բազմաթիվ զուգահեռներ տանել, ավելին՝ պատմական կերպարները ոչ պակաս հետաքրքիր և ինտրիգային են․․․

Դեյեներիս Թայգարիեն – Հենրիխ Թյուդոր

Ալ և Սպիտակ վարդերի պատերազմի ժամանակ Հենրիխ Թյուդորը եղել է գահի հավակնորդներից մեկը: 1471 թվականին Լանքասթերների դաշնակիցների պարտությունից հետո Հենրիխը հարկադրված փախուստի է դիմում դեպի Բրետան: Նրա դրոշին պատկերված էր վիշապ (դրակոն):

Սերսեա Լաննիստեր – Մարգարիտա Անժու

Մարգարիտա Անժույան՝ Ֆրանսիայի չքնաղ և անխիղճ արքայադուստրը: «Ֆրանսիական գայլուհին» ամուսնացավ Հենրիխ VI-ի հետ և ձեռք բերեց այնպիսի իշխանություն, որ փաստացիորեն ղեկավարում էր ողջ երկիրը:

Թայվին Լաննիստեր – Ռիչարդ Նեվիլլ

Ռիչարդ Նեվիլլ՝ խոշորագույն ֆեոդալ, որը Ալ և Սպիտակ վարդերի պատերազմի և շատ այլ դինաստիական հեղաշրջումների ակտիվ մասնակից է եղել: Էդուարդ IV Յորքի օգտին հեղաշրջման կազմակերպիչներից մեկն էր: Հայտնի է որպես «Ուորվիք թագավորներ սարքող»:

Սանսա Ստարկ – Աննա Նեվիլլ

Աննա Նեվիլլը եղել է կոմս Ուորվիկի դուստրը, որը առաջին անգամ ամուսնացել է 14 տարեկանում Էդուարդ Լանքաստերի՝ Հենրիխ VI-ի որդու հետ: Ամունությունից ամիսներ անց նրա ամուսինը սպանվում է պատերազմում․․․

1472 թվականին նա դառնում է ապագա Ռիչարդ III-ի կինը. այս ամուսնությունը պետք է ապահովեր Յորքերի տան հարստության և հողերի անձեռնմխելիությունը և ապահովությունը․․․

Ռոբերտ Բարատեոն – Էդուարդ IV

Էդուարդ IV-ը Յորքերի դինաստիայից գահընկեց արեց հոգեկան հիվանդ Հենրիխ VI-ին Լաննիստերների դինաստիայից Ալ և Սպիտակ վարդերի պատերազմի ժամանակ:

Յարա Գրեյջոյ – կայսրուհի Մատիլդա

1125 թվականին բարոնները ընդունել էին նրան՝ որպես Հենրիխ I-ի ժառանգորդ: Անգլիական բարոնները առանձնապես երջանիկ չէին նրա օտարերկրացի ամուսնուց և չէին էլ ցանկանում, որ իրենց կին ղեկավարի․․․

Այսպիսով՝ 1135 թվականին, երբ Հենրիխ I-ը մահացավ, Անգլիան և Նորմանդիան որպես գահաժառանգ ընդունեցին նրա զարմիկ Ստեֆանին:

Վիզերիս Թայգարիեն – Մարկոս Լիցինիոս Կրասոս

Մարկոս Լիցինիոս Կրասոսը եղել է Հուլիոս Կեսարի քաղաքական դաշնակիցը: Սպանվել է մ.թ.ա. 53 թվականին պարթևների դեմ պատերազմում: Նրա կտրված գլուխն ու ձեռքը ուղարկվել է Պարթևստանի արքային: Ասում են, թե պարթևները Կրասոսի գլխի մեջ բերանից հալած ոսկի են լցրել:

Ստաննիս Բարատեոն – Ռիչարդ III

Էդուարդ IV-ի եղբայրը Յորքերի դինաստիայից՝ Ռիչարդը, 1483 թվականին ակտ թողարկեց, համաձայն որի՝ նրա զարմիկները համարվում էին ապօրինի ժառանգներ, ինչից հետո հենց ինքն էլ գահ բարձրացավ:

Էդդարդ Ստարկ – Ռիչարդ Պլանտագենետ

1460 թվականին պառլամենտն ընդունեց Ռիչարդին Հենրիխ VI-ի ժառանգ: Բայց հենց նույն տարում նա պարտություն կրեց Հենրիխի կնոջ՝ Մարգարիտա Անժուի զորքերից և մահացավ: Նրա գլուխը թղթե թագով հանվեց համընդհանուր ցուցադրման:

Բրիեննա Տարտ – Ժաննա դ՝Արկ

Ժաննա դ՝Արկը նախընտրում էր կրել տղամարդու հագուստ և զենք ու զրահ:

Տալիսա Ստարկ – Էլիզաբեթ Վուդվիլլ

1464 թվականին Էդուարդ IV-ը գաղտնի ամուսնացել էր Էլիզաբեթ Վուդվիլլի հետ, ով չուներ ո՛չ ազնվականի կոչում և ո՛չ էլ հարստություն: Նրա աջակից կոմս Ուորվիքը այդ ժամանակ բանակցություններ էր վարում Էդուարդ IV-ի համար Ֆրանցիայի արքայադստերը կնության վերցնելու կապակցությամբ․․․

Նա այնքան էր վիրավորվել Էդուարդի այդ արարքից, որ օգնեց Լանքաստերների տոհմից Հենրիխ IV-ին 1470 թվականին գահընկեց անել նրան և գահ բարձրանալ:

Закрыть меню