41-ամյա Նատալյա Օրեյրոյի որդու բեմ բարձրանալը, հայկական դրոշն ու երևանյան համերգի մյուս հետաքրքիր դրվագները. (ՖՈՏՈ) — MediaInfo.am
41-ամյա Նատալյա Օրեյրոյի որդու բեմ բարձրանալը, հայկական դրոշն ու երևանյան համերգի մյուս հետաքրքիր դրվագները. (ՖՈՏՈ)

41-ամյա Նատալյա Օրեյրոյի որդու բեմ բարձրանալը, հայկական դրոշն ու երևանյան համերգի մյուս հետաքրքիր դրվագները. (ՖՈՏՈ)

Երգեր, որ հնչում էին 1990–ականների ամենադիտված հեռուստասերիալներից մեկի` «Վայրի հրեշտակի» ժամանակ, զգեստներ, որոնք նորաձև էին այն ժամանակ ու շոու,

որը, երբեմն, հիշեցնում էր Միլագրոսի` դիսկոտեկ գնալը. 41-ամյա Նատալյա Օրեյրոն համերգ ունեցավ Երևանում…

Tert.am Life—ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր դրվագները…

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճը լեփ–լեցուն էր…

Համերգին ներկա էին երկրպագուներ ոչ միայն Հայաստանից, այլև Ռուսաստանից…

Երգչուհու ֆան ակումբի անդամները չեն հոգնում նրա համերգներից ու շրջագայում նրա հետ…

Նատալյան համերգը մեկնարկեց հայերեն ողջույնով` «Բարև ձեզ», երգչուհին հուշարարի միջոցով հայերեն էր խոսում` «շնորհակալություն», «պարում ենք բոլորս», «սիրում եմ ձեզ», երբ հասկանում էր, որ իր լեզվով խոսքը չեն հասկանում, փորձում էր ռուսերեն արտահայտվել, որքանով կարողանում էր…

Երգչուհին մի քանի անգամ զգեստափոխվեց։ Համերգի լուքերը հիշեցնում էին 1990-ականների փայլիկներն ու նորաձևությունը…

Համերգի ընթացքում հնչած, գրեթե, բոլոր երգերը հայտնի էին դեռևս 1990-ականների վերջից ու 2000–ականների սկզբից…

Նատալյան գիտի, որ իրեն սիրում են որպես «Վայրի հրեշտակ» ու ֆիլմից դրվագները չէր շրջանցել…

Me Muero de Amor երգի կատարման ժամանակ էկրանին հայտնվեցին իր ու Ֆակունդո Արանայի` Միլիի ու Իվոյի լուսանկարները…

Ի դեպ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Tert.am Life-ի հարցին ի պատասխան Նատալյան ասել էր, որ Ֆակունդոն իր լավ ընկերն է, նույնիսկ կցանկանար շրջագայել նրա հետ. «Ես շատ եմ շրջագայում և տեսնում եմ, որ ամեն տեղ սիրում են Ֆակունդոյին…

Մարտի 31-ին իր տարեդարձն էր, ես համերգի ժամանակ զանգահարեցի նրան ու բոլորով շնորհավորեցինք…

Միշտ ասում եմ, որ կուզեի մի անգամ ինձ ուղեկցեր շրջագայության ժամանակ ու տեսնելր այդ սերը»…

Ամենասպասվածը Cambio dolor երգն էր, որը երգչուհին կատարեց համերգի եզրափակիչ հատվածում…

Կատարման ընթացքում Նատալյան հանդիսատեսից վերցրեց հայկական դրոշն ու ծածանեց բեմում…

Սա համերգի միակ հայկական շեշտադրումը չէր։ Երգչուհու զգեստափոխվելու ընթացքում երաժիշտներից մեկը կիթառով նվագեց Հայաստանի հիմնի երաժշտությունը, ինչը ստիպեց ներկաներին ոտքի կանգնել ու հոտնկայս լսել կատարումը…

Հանդիսատեսի առաջին շարքում նստած էին Նատալյայի ամուսինը` Ռիկարդոն, ու որդին` 7-ամյա Ատաուալպան, որոնք եկել էին Հայաստան` հանդիպելու երգչուհուն, որին 1 ամիս է` ուղարկել են «Անմոռանալի շրջագայության» ու չեն տեսել…

Ավելի վաղ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Նատալյան ասել էր, որ որդին շատ երաժշտական է և փորձում է որևէ հայկական գործիք նվագել…

Համերգի վերջում բեմում շատ փոքրիկներ կային, որոնք ուղում էին նկարվել երգչուհու հետ, սակայն նրանց մեջ առանձնացավ հայկական դրոշի գույներով դհոլով փոքրիկը, որին երկրպագուները ճանաչեցին` Նատալյայի որդին էր։ Փոքրիկը հատուկ չնվագեց, բայց նրա հայտնվելը ոգևորեց հանդիսատեսին…

Համերգի ավարտից հետո Նատալյան երկար ժամանակ չէր կարողանում լքել բեմը, քանի որ երկրպագուներն ուզում էին նկարվել նրա հետ, իսկ երգչուհի ինքն էր վերցնում հեռախոսներն ու սելֆիներ անում բեմից…

Չնայած անվտանգության աշխատակիցները թույլ չէին տալիս մոտենալ բեմին, երկրպագուներից մեկին հաջողվեց բեմ բարձրանալ…

Երբ անվտանգության աշխատակիցները փորձեցին խանգարել նրան մոտենալ երգչուհուն,

Նատալյան ասաց, որ ամեն ինչ կարգին է, թույլ չտվեց, որ ճարպկորեն բեմ բարձրացած տղային ուժով իջեցնեն բեմից, համբուրեց նրան ու հարթեց իրավիճակը…

Այս ամբողջ ընթացքում որդին էլ մայրիկի հետ բեմում էր, օգնում էր Նատալյային վերցնել իր բաժին ծաղիկներն ու նվերները, որոնք բավականին շատ էին, վազելով դրանք տանում էր հետնաբեմ ու վերադառնում բեմ…

Закрыть меню