5 բան, որ երեխան ժառանգում է ծնողներից գենետիկորեն

5 բան, որ երեխան ժառանգում է ծնողներից գենետիկորեն

Գենետիկան օբյեկտիվորեն համարվում է միկրոկենսաբանական ամենաբարդ ուղղություններից մեկը…

Եվ որքան էլ այն նպատակ ունի կանխատեսելու և կանխագուշակելու հնարավոր ելքերը, միևնույն է, շարունակում է լինել անկանխատեսելի…

Եվ հենց սա էլ գենետիկայի կախարդանքն է: Սակայն, այնուամենայնիվ, որոշ բաներ կարելի է կանխագուշակել գոնե 90% ճշգրտությամբ…

5 բան, որ երեխան ժառանգում է ծնողներից

Աչքերի գույնը

Իհարկե, 100% ճշտությամբ չի կարելի ասել, թե ինչ գույնի կլինեն երեխայի աչքերը, սակայն որոշակի գեներ համարվում են դոմինանտ, մյուսները՝ ռեցեսիվ…

Այսպես՝ մուգ գույնի աչքերը համարվում են դոմինանտ գեն, իսկ բաց երանգները՝ ռեցեսիվ, ուստի ավելի հավանական կլինի, որ հաղթող լինի դոմինանտը՝ մուգ
երանգները…

Մազերի գույն

Այստեղ նմանատիպ իրավիճակ է: Մուգ երանգները դոմինանտ են, բացերը՝ ռեցեսիվ…

Սակայն հետաքրքրական է այն, որ 2 թխահեր ծնողներից դեռ ինչ-որ հավանականությամբ կարող է շիկահեր բալիկ ծնվել, իսկ այ հակառակը գրեթե անհնար է…

Ժպիտ

Ատամների չափսը և ծնոտի ձևը նույնպես ժառանգաբար են անցնում երեխային: Տեսականորեն երեխան կարող է այս հատկանիշը հավասարապես ժառանգել թե՛ հորից, թե մորից,

սակայն հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիմնականում հայրական գեներն ավելի դոմինանտ են լինում, քան մայրականները…

Հասակ

Դե սա բավականին ակնհայտ է: Տարբեր ընտանիքներ դիտարկելով՝ կարող ենք եզրակացնել, որ երեխան հասակը ժառանգում է ծնողներց: Սակայն սա էլ միանշանակ չէ…

«Nature» ամսագրում հրապարակված հետազոտությունների արդյունքում բացահայտվել է 700 գենետիկ հաջորդականություն, որոնք այս կամ այն չափով ազդում են երեխայի հասակի վրա…

Ականջի խեցիի կառուցվածք

Ականջի խեցիի ձևն ու չափսը ծնողերից ժառանգվող ամենաակնհայտ նշաններից է…

Հիմնականում տղայի ականջի խեցիի ձևը հորից է ժառանգվում…

Закрыть меню